Արամուսի դաշտում ամուսիններին սպանել են. մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր. Արմլուր

Ըստ նախնական տվյալների Արամուսի դաշտում ամուսիններին սպանել են.ում են փնտրում իրավապահները:
Armlur.am-ին իրավապահ համակարգից հասած նախնական տեղեկությունների համաձայն Կոտայքի մարզի Արամուս գյուղի դաշտում հայտնաբերված կնոջն ու տղամարդուն սպանել են։ Իրավապահ մարմինները նախնական տվայլներ ունեն,որ առավոտյան ամուսինները վիճաբանություն են ունեցել հարեւաներից մեկի հետ,որից հետո նրանց գտել են դաշտում մահացած։
Մահացած ամուսինների մարմինների վրա եղել են հրազենի ու եղանի հետքեր։Իրաապահները այս պահին փնտրում են ենթադրյալ հանցագործին։
Ըստ նախանական վարկածի սպանված Արնենուհի Ղ-ն եւ Գեւորգ Ղ-ն գյուղի բնակիչների խոսքով հարգված, խելոք արդար քրտինքով ապրող ամուսիններ էին։ Հիշեցնենք,որ քիչ առաջ Կոտայքի մարզի Արամուս գյուշի դաշտում հայտնաբերվել էր ամուսինների մարմիններ։
Shamshyan.com-ն էլ հայտնել էր,որ հաշվի առնելով դեպքի վտանգավորությունը մարզի դատախազն ու ավագ դատախազը դեպքի վայր են շտապել ։