Թուրքական «Բեշիքթաշ»-ը «աչք է դրել» Մխիթարյանի վրա
«Kanalahaber» լրատվական կայքի փոխանցմամբ, թուրքական «Բեշիքթաշ» ֆուտբոլային ակումբը Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վրա «աչք է դրել»: Ակումբի խաղացողներից բրազիլացի կիսապաշտպան Անդրեաս Թալիսկայի հետ պայմանագիրը շուտով ավարտվում է, և ակումբը ցանկություն ունի նրան փոխարինել Մխիթարյանով,պնդում է կայքը: Աղբյուրի բնորոշմամբ այն բանից հետո, երբ «Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ջոզե Մոուրինիոն ակնարկել է, որ այլևս Մխիթարյանին չի տեսնում իր թիմում, «Բեշիքթաշ»-ի ղեկավարությունը հայ ֆուտբոլիստին ձեռք բերելու համար «գործի է անցել»:
