Նոր Խարբերդում 43-ամյա բնակչին իր տանը կախված են հայտնաբերել
Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 17-ին՝ ժամը 21։31-ին, ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են տան դուռը, որտեղ, կախված վիճակում, հայտնաբերել են 1974թ. ծնված Ա. Խ.-ի դին:
