Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Քաղաքական թոհուբոհի մասին։

Որպես պետության/պետական կառավարման և քաղաքականությունների մասնագետ պարտքս եմ համարում հայրենակիցներիս համար մի փոքր ուղեցույց հարցաշար ներկայացնել, թե ինչպես կողմնորոշվեք, որ քաղաքական ուժին մասնակից դառնաք կամ սատարեք։

Եվ այսպես հարցերը ըստ առաջնահերթության և կարևորության։

1․ Ինչպես են ապահովելու մեր պետության և մեր բոլորիս անվտանգությունը։ Այսինքն, ինչպիսի անվտանգային համակարգ են պատկերացնում, սկսած բունկերից, հրթիռներ և/կամ անօդաչուներ արտադրելուց մինչև պոտենցիալ դաշնակից օտար պետության հետ գործակցություն։ Եվ սրանում ինչ չափով և եղանակով է յուր․ քաղաքացի մասնակցելու։

Հատուկ նշեմ, որ տարածքներ հանձնելը, զիջելը որպես անվտանգության ապահովման միջոց ներկայացնելը ուղղակի դավաճանություն է, սա քննարկման առարկա չի կարող դառնալ։ Զիջումների մաս է դիտարկվում նաև Արցախը և վերադարձի իրավունքի մոռացության տալը։

2․ Շարունակելով անվտանգության ապահովման մասը։ Ինչպես են բարելավելու և/կամ զարգացնելու սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքները։ Սոցիալականի շարքին են դասվում՝ հիվանդանոցներ, դպրոցներ, համալսարաններ, ծերանոցներ, ևն։ Տնտեսականներից են ճանապարհներ, ջրամատակարարում, էներգետիկա, ևն։ Սրանք նաև պետության զարգացման հետ անմիջական կապ ունեն, առանց սրանց որակյալ և ժամանակակից ունենալու՝ զարգացում չի լինելու։

3․ Քանի որ այս ամենը ծախս է․ պետք է ձեզ ասեն երկրում ստեղծված բարիքը (ավելացված արժեքը) ինչպես են վերաբաշխելու, որպեսզի ֆինանսավորեն այս ամենը։ Այսինքն, ում և ինչքան են հարկելու, ինչ մեթոդներով, հարկերով և սկզբունքներով։ Սրա մասին հոդված ունեմ գրած, կարող եք կարդալ Հետքում։ Նաև ինչ պարտքեր են ներգրավելու, եթե հարկերը չբավարարեն։

4․ Քանի որ բարիք պիտի ստեղծվի, որ ավելացված արժեք լինի, որ հարկ հավաքվի, որ բոլորիս ընդհանուր ծախսերը հոգալ լինի, որ բոլորս լավ ապրենք, պետք է ասեն թե տնտեսության լոկոմոտիվ ոլորտները որոնք են, ըստ իրենց։ Լոկոմոտիվ կնշանակի, որ երբ պետությունը այդ ոլորտը հոգածության տակ առնի, դա կունենա հաջորդական դրական ազդեցություններ մյուս ոլորտների վրա նույնպես, և մենք մի որոշ ժամանակ անց կարող ենք հայտնվել արժեքի ստեղծման ավելի բարձր մակարդակում։ Սա նաև պետք է անվտանգության ապահովման հետ փոխկապակցվածություն ունենա: Իմ համոզմամբ միայն մեկն ունենք, որի մասին բազմիցս նախորդիվ խոսել եմ։

5․ Բարիք ստեղծելու մեջ տնտեսության առաջնային ոլորտը մեր պես փոքր ու կախյալ երկրի համար շատ էական է։ հետևաբար պետք է ձեզ ասեն թե հողն ու հանքերը ոնց են կառավարելու՝ ՊՄԳ, միայն պետություն, թե միայն մասնավոր։ նաև հատուկ նշվի օտարների մասնակցության ձևը, չափը, եղանակը, ևն։

6․ Առանց արդարադատության իրապես արդար համակարգ ոչ մի բան չի ստացվի։ Հետևաբար պետք է ձեզ ասեն, թե ներկայի արդարադատության անարդար համակարգը ոնց են կարգի բերելու։ Դատավորների անկախության հարցը ոնց է լուծվելու, իրավապահ համակարգի, մեղմ ասած, անմխիթար վիճակը ինչպես են բարելավելու, մարդկանց խախտված իրավունքները ինչպես են վերականգնվելու։

7․ Երկրում անկախությունից ի վեր ապօրինի հարստացածների, մասնավորապես օլիգարխների խնդիրը ոնց է լուծվելու, ինչպես են անելու, որ դրանք քաղաքական կյանքի վրա ունենան զրո ազդեցություն, նաև պետությանն ու ժողովրդին վերադարձնեն նրանից շարունակաբար տարածն ու կարճ ասած դառնան ուղղակի գործարար։

8․ Չնայած որ սա շատ կարևոր հարց է․ վերջում եմ գրում, սակայն սա դիտարկելի է առաջին հարցի հետ զուգահեռ մեկ հարթության մեջ։ Ներկա իշխանության վերաբերյալ հստակ գնահատակ կա՞, թե՝ ոչ․ կա՞ ընկալում որ այս իշխանությունը հայկական չէ և սպասարկում է օտարի, մասնավորապես թշնամու շահեր։ Եվ եթե կա այս գիտակցումը, ապա ինչպես են լուծելու այս, ես կասեի գոյաբանական խնդիրը։
Գոյաբանական հարցերից է նաև Հայաստանի տարածքով թշնամու տարածքների միակցումը (միջանցք կոչվածը), այս հարցի շուրջ նույնպես հստակ դիրքորոշում պետք է լսեք։ Իմ համոզմամբ, ոչ մի միջանցք չպիտի լինի։ Եթե թշնամուն ճանապարհ տալ, ապա Արցախ վերադարձ և Լաչինի ճանապարհ մեր հսկողության ներքո։

9․ Ինչպիսի պետական կառավարման համակարգ են տեսնում։
Իմ մահոզմամբ պառլամենտական համակարգը աղետ է մեզ համար, քանի որ չունենք զարգացած, այսինքն գաղափարահեն կուսակցական համակարգ։

Կարծես բոլոր հիմնական հարցերին անդրադարձա, եթե որևէ էական բան մտիս գա՝ կավելացնեմ»։

դիտվել է 178 անգամ
Լրահոս
Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից Ինչ է այս պահին տեղի ունենում մերձավանում․ այստեղ են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով․ Արփինե Հովհաննիսյան Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը Տաթևում երկհարկանի տուն է հրդեհվել Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տուգանվել է մգեցված ապակիներով մեքենայով երթևեկելու համար Շատ վիրավորական է պարտվելը․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա խաղից հետո Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել Դանակահարություն Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության Չարենցավանի եկեղեցում այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ Ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am