Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը

Փաստաբան Վահան Հովհաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը։
Բամաթիվ խորքային ու իրական պատճառներ են նշվում՝ իրավապահ համակարգի գործառութային պարտականությունների շեղումից, մինչև բռնություն քարոզող ֆիլմեր և այլն։
Իսկ ով պետք է կանխեր այդ հանցանքները։ Որն է այն գիտությունը, որը տալիս է հանցանքների կանխարգելմանն ուղղված բոլոր հարցերի պատասխանները։ Եթե մեր իրավապահները մուտք գործեն համացանցային որոնողական հարթակներ և տան այս հարցը, ապա կստանան հետևյալ պատասխանը․
ՔՐԵԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ գիտություն է, որն ուսումնասիրում է․
ա/ հանցագործությունների պատճառները,
բ/ զարգացման օրինաչափությունները,
գ/ հանցագործությունների կանխարգելման միջոցները,
դ/ անցավոր վարքի սոցիալական ու հոգեբանական հիմքերը։
ՔՐԵԱԲԱՆԸ փորձում է հասկանալ․
ա/ ինչու են մարդիկ հանցագործություն կատարում,
բ/ ինչպիսի պայմաններ են նպաստում հանցավորության աճին կամ նվազմանը,
գ/ ինչպես կարելի է կանխել հանցագործությունները և վերականգնել հասարակական արդարությունը։
Պարզվում է՝ կա մեր իշխանությանն անծանոթ մի հրաշք մասնագիտություն։
Իսկ հիմա հարց․ Հայաստանում կա արդյոք մի կառույց, որը զբաղվում է քրեաբանությամբ, կա արդյոք Հայաստանում քրեաբան գիտնական։ Եթե ոչ, ապա ով է այն մասնագետը՝ ով վերլուծություններ է կատարելու հանցագործությունների կանխման բնագավառում: Եթե ոչ, ապա ինչպես եք կանխարգելելու սպանությունները ձեր դիլետանտական մակարդակի դատողություններով»։