Շատ վիրավորական է պարտվելը․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա խաղից հետո

Հայաստանի հավաքականի մարզիչ Եղիշե Մելիքյանը Հունգարիայի դեմ խաղից հետո մամուլի ասուլիսում նշել է․
«Ես պլանավորում էի ավելի վաղ բաց թողնել Ռանոսին, բայց Տիգրան Բարսեղյանը շատ ակտիվ էր և լավ էր գործում, ուստի որոշեցի նրան ավելի երկար պահել խաղադաշտում: Նա ճնշում էր ստեղծում, խանգարում մրցակցին, ագրեսիվ էր խաղում. նրան շուտ փոխելը սխալ կլիներ։ Վերջնամասում անցանք չորս պաշտպանով խաղի, և տեղափոխություններից հետո լավ պահեր ունեցանք։ Ուստի շատ վիրավորական է պարտվելը»։
Հիշեցնենք՝ ԱԱ-2026-ի որակավորման երրորդ փուլում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն:
Հունգարիան վաստակել է 4 միավոր և բարձրացել երկրորդ հորիզոնական F խմբում: Հայաստանը 3 միավորով երրորդ տեղում է:
Հայաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 14-ին Դուբլինում՝ Իռլանդիայի դեմ: