12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության

Երեկ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավորությամբ վարչության Շենգավիթի բաժին է դիմել Երևանի բնակիչ 40-ամյա մի կին, և հայտնել, որ իր 12-ամյա տղան հոկտեմբերի 9-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, դուրս է եկել տնից և մինչև այժմ ոչ մի տեղեկություն չունի երեխայի գտնվելու մասին ու այդ օրերին չի դիմել ոստիկանություն, փորձել է իր և բարեկամների ուժերով գտնել երեխային: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Մի քանի ժամ շարունակ ոստիկանության Շենգավիթի բաժնի 20-ից ավելի համայնքային ոստիկաններ ձեռնարկել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ և երեկ պարզել են՝ որտեղ է գտնվում երեխան ու կարողանում են բացատրական աշխատանքների արդյունքում ճշտել երեխային գտնվելու վայրը:

Համայնքային ոստիկանները ժամանում են նշված վայր, որտեղից էլ տղային տեղափոխում են ոստիկանության Շենգավիթի բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երխան ոստիկաններին հայտնել էր, որ ինքը հոկտեմբերի 9-ից դուրս է եկել տնից, շրջել Երևան քաղաքի տարբեր փողոցներում, գիշերել դրսում, իսկ տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն անընդհատ ենթարկել է ֆիզիկական ներգործության:

Դեպքի փաստով ոստիկանության Շենգավիթի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչութան Շենգավիթի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 237 անգամ
Լրահոս
Ավտովթարից զոհվել են Կատարի պատվիրակության անդամները, որոնք Գազա էին մեկնում բանակցությունների Մահացել է հոլիվուդյան հայտնի դերասանուհի Դայան Կիտոնը Վաղարշապատ համայնքի ընտրություններում ՔՊ-ն հաղթելու շանսեր չունի. Ոսկան Սարգսյան Մերձավանցիները պահանջում են, որ Ախտոյանները հեռանան համայնքից Ինչ է այս պահին տեղի ունենում մերձավանում․ այստեղ են սպանված Վալոդյա Գրիգորյանի հարազատները Պրոֆեսիոնալ տրեյդերներ են ինքնասպան եղել՝ կրիպտոարժույթների շուկայում աննախադեպ անկման պատճառով․ Արփինե Հովհաննիսյան Թուրքիան չեղարկել է Իսրայելին աջակցող բրիտանացի երգչի համերգը Ուղեցույց քաղաքացու համար, որպեսզի քաղաքական այս թոհուբոհի մեջ կողմնորոշվի. Հովհաննես Ավետիսյան Սպանությունների քանակական աճին զուգահեռ, փոխվել է նաև դրանց որակը Տաթևում երկհարկանի տուն է հրդեհվել Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում է անձրև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցը տուգանվել է մգեցված ապակիներով մեքենայով երթևեկելու համար Շատ վիրավորական է պարտվելը․ Եղիշե Մելիքյանը՝ Հայաստան-Հունգարիա խաղից հետո Աֆղանստանի և Պակիստանի սահմանին մարտեր են սկսվել Դանակահարություն Աբովյան քաղաքում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար 12-ամյա երեխան տնից հեռացել է, քանի որ 36-ամյա հայրը իրեն ենթարկել է ֆիզիկական ներգործության Չարենցավանի եկեղեցում այսօր կկատարվի ջրօրհնեքի և եկեղեցու ցողման կարգ Ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ Նուբարաշենի աղբավայրում Միջազգային դատական մարմինը կանգնեցնում է ՀՀ իշխանությունների անօրինականությունը. Ամստերդամ Սուրճ խմելու տեղը մի գերի ազատիր Նիկոլի Հայաստանում. 71-ամյան քայլիստ թոշակառու Հակոբին գործի են ընդունում, իսկ 63-ամյա թոշակառուներին գործից ազատում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am