Դու քաղաքապե՞տ ես, թե՞ օդի աղտոտվածությունը չափող կայանի խոսնակ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքում գրել է․ <<14։00-ի դրությամբ Երևան քաղաքի շինհրապարակներում տեղադրված օդի որակի չափման սարքերից ստացված տվյալների համաձայն՝ օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը PM2.5-ի համար կազմել է 85.9, ինչը գտնվում է չափավոր միջակայքում։ Օդի որակն այս միջակայքում համարվում է ընդունելի։ Միևնույն ժամանակ օդի աղտոտվածության նկատմամբ հատուկ զգայունություն ունեցող մարդկանց խմբերի համար այն կարող է ռիսկային լինել:>>։ Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը, ՔՊ-ն ձախողել են ոչ միայն Երևանի, այլ ՝ ամբողջ Հայաստանի կառավարումը։ Նուբարաշենի աղբավայրը 2 օր այրվում է, Տիգրան Ավինյանը մեղքը գցում է աղբավայրը։ ինչ-որ երևակայական հրդեհողների վրա, զգայունություն ունեցող մարդկանց խորհուրդ է տալիս տնից դուրս չգալ։ ՔՊ-ական իշխանությունը անցած գրեթե յութուկես տարում Երևանի կենցաղային աղբը կառավարելու, վերամշակելու ծրագիր չի իրականացրել, մետրոյի Աջափնյակի կայարանը չի սարքել,բազմաբնակարան շենքերի հարյուրավոր հին վերելակները չի փոխել, տասնյակ ավտոկանգառներ պատշաճ չի կահավորել; քաղաքի կոյուղագծերը չի մաքրել, նորոգել։ Միայն իրար հետևած մտած նորակառույցների շինթույլտվություններն են կասկածելի եղանակներով տրամադրում, գույքահարկն են բազմապատկել, Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձը թանկացրել ու անխնա կերպով մսխում են Երևանի բյուջեն։
Տիգրան Ավինյան, քեզնից ու քո թիմից դրական ակնկալիքներ չկան, որ ասեմ՝ հեռացեք, մեկ է՝ չեք հեռանա։ Մնում է սպասենք քաղաքական իրավիճակի փոփոխությանը։
Այս մասին գրել է Ոսկան Սարգսյանը