44-օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի զեկույցը՝ դանդաղ գործարկվող ռումբ՝ Փաշինյանի համար․ ՔՊ-ն ներսից պայքարու՞մ է Փաշինյանի դեմ

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը խիստ դժգոհություններ է առաջացրել ՔՊ ներսում, քանի որ զեկույցը փաստացի դանդաղ գործարկվող ռումբ է՝ հենց Նիկոլ Փաշինյանի համար։ Խնդիրն այն է, որ զեկույցում առանձնահատուկ անդրադարձ կա ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին, անգամ նրան ներկայացվում է որպես ազդեցության գործակալ, իսկ նա ԳՇ պետ է նշանակվել հենց Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ։
Ասել է թե՝ զեկույցի սլաքները, որոշ քպականների ընկալմամբ, ուղղվում են Փաշինյանի դեմ, հետագայում այս զեկույցը կարող է օգտագործվել Փաշինյանի կոմպետենտությունը վիճարկելու, նաեւ՝ մեղադրելու համար։ Հենց այս հանգամանքն է, որ շատերին զգուշության է դրդել ու որոշել են ձեռնպահ մնալ այն պաշտոնապես ծանոթանալուց։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ այն միայն ստորագրել են Գուրգեն Մելքոնյանը, Արմեն Խաչատրյանը, Անդրանիկ Քոչարյանը եւ Վահագն Ալեքսանյանը։ Անգամ Ալեն Սիմոնյանն է խուսափել այս զեկույցի հետ կապված փաստաթղթաշրջանառությանը անձամբ որեւէ մասնակցությունից։
Որոշ քպականներ անգամ տարակուսած քննարկել են, թե ինչպես է նման զեկույց ծնվել՝ Նիկոլ Փաշինյանը տեղյակ եղե՞լ է առանձին ձեւակերպումներին, թե Անդրանիկ Քոչարյանը ինքնուրույն խաղ է խաղացել։