Ծխից քշված քաղաքային «իշխանությունը» և ծխից քաշված երևանցին

Երևանը արտակարգ դրության մեջ է հայտնվել: Նուբարաշենի աղբավայրը ծխում է: Քաղաքային 9%-ոց «իշխանությունը» մեղքն ուզում է բարդել մութ ուժերի վրա: Իրենց անգործությունն ու վատ կառավարումը գցում են ուրիշի գրպանը:
Քիչ առաջ էլ Տիգրան Ավինյանը կոչ է արել դրսում շատ չգտնվել և դրսում սպորտով չզբաղվել: Փոխանակ ծխի դեմն առնեն, մարդկանց ասում են՝ տանից դուրս մի եկեք:
Ծառերը փրթել են, մայրաքաղաքը թաղել են ծխի մեջ ու Երևանի տոնի կապակցությամբ մարդկանց նստեցնում են տներում: Կորոնայի դեմ էլ էին այ սենց մեթոդներով պայքարում: Մարդկանց գլուխները կերան: Սա՛ է սրանց իսկական դեմքը:
Այս վիճակի պատասխանատուն ՔՊ-ն է ու դրան կցված «Հանրապետությունը», որի ղեկավարը պատրաստ է ամեն քայլի՝ հանուն իր ստացած պաշտոնների ու թուրքերին դուր գալու:
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից