Փաշինյանին փառաբանող Վազգեն Սրբազանի քույրը և դպրոցի տնօրենը` Հովհաննավանքի խժդժության ուղղորդողնե՞ր. ի՞նչ է կատարվում Օհանավանում. Yerkir.am

Եվ այսպես, Հովհաննավանքում տեղի ունեցած միջադեպից հետո, Yerkir.am-ի լրագրողը հարցախույզ է արել Օհանավանում, խոսել մի քանի գյուղացիների հետ՝ հասկանալու, թե ինչ կարծիք ունեն օհանավանցիները ծագած աղմուկի, Տեր Արամի վարքագծի և դրանից ածանցվող խնդիրների վերաբերյալ։

Որքան էլ զարմանալի է, գյուղացիներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, իրարանցման մեջ որոշ չափով մեղադրել է գյուղի դպրոցի տնօրենին, մի քանի ակտիվ ուսուցիչների և մանկապարտեզի տնօրենին ու դայակներին՝ ասելով, որ հենց նրանք են միջամտում Հովհաննավանքի ներքին գործերին։ Ըստ աղբյուրի զրուցակցի՝ դպրոցի տնօրենի ուղղորդմամբ, մի քանի ակտիվ ուսուցիչների մասնակցությամբ, ինչպես նաև մանկապարտեզի տնօրենի ուղղորդմամբ և դայակների մասնակցությամբ մշտապես աղմուկ է բարձրացվում այն ժամանակ, երբ, ասենք, բացի Տեր Արամից եկեղեցի է մտնում մեկ այլ քահանա՝ փորձելով կարգ կատարել, հոգևոր ծառայություն իրականացնել։

Ըստ կայքի լսածի՝ հենց այս խումբ մարդկանց «դիրիժորությամբ» էլ վերահսկվում է գյուղի եկեղեցու ներքին կյանքը։ Օրինակ, երբ կիրակնօրյա պատարագիչը Տեր Սարգիս քահանա Սարգսյանն է, ոչ թե՝ Տեր Արամ քահանա Ասատրյանը, մի խումբ գյուղացիներով հավաքվում են եկեղեցու բակում, սկսում են աղմկել ու միտումնավոր խանգարել Տեր Սարգիսի մատուցած պատարագը։ Նույնիսկ մի դեպքում էլ, երբ սարկավագը փորձել է փակել դուռը, որպեսզի բակի աղմուկով չխանգարեն պատարագը, սկսել են ավելի աղմկել ու կռիվ տալ, թե բա՝ մեր երեսին եկեղեցու դռներն եք փակում։

Փաստացի, ստացվում է գյուղի «էլիտան»՝ դպրոցի ուսուցիչներով, տնօրենով, մանկապարտեզի դայակներով միջամտում են Եկեղեցու ներքին կյանքին հերիք չէ, դեռ քահանաների հարցում էլ «լյուբիմչիկներ» են խաղացնում, ասես՝ Հովհաննավանքը, ինչպես ժողովուրդը կասեր, իրենց «հոր դուքյանն է»։

Էս ամբողջի մեջ ամենահետաքրքիր դրվագը Օհանավանի դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Վաչիկ Ասատրյանի մասին լսելն էր․ ասում են՝ տղան մարզպետարանի աշխատակից է, ինքն էլ՝ Եկեղեցու ներքին կյանքին խառնվող ամենաակտիվ դերակատարներից։ Հետաքրքրության համար ուսումնասիրեցինք նրա ՖԲ էջը, բացի Հ1-ի ու Сivic.am-ի հրապարակումներից, այլ բան էջում գրեթե չգտանք։ Սա արդեն խոսում է նրա քաղաքացիական դիրքորոշման մասին ցանկացած հարցի վերաբերյալ։

Ինչևէ, համոզվելու համար, թե տեղելությունը որքանով է իրականությանը մոտ, կայքը փորձել է կապ հաստատել դպրոցի տնօրեն Անուշ Ալեքսանյանի հետ, բայց չի ստացվել, հանրային հարթակում գրանցած հեռախոսահամարներն անհասանելի է եղել: Yerkir.am-ի լրագրողը ԿԳՄՍՆ պաշտոնական կայքէջից մի հեռախոսահամար է պեղել, զանգահարել է և ինչպիսի զուգադիպություն, հեռախոսին պատասխանել է նույն ինքը՝ Վաչիկ Ասատրյանը։ Ամփոփ ներկայացնում ենք հեռախոսազրույցը։

-Պարոն Ասատրյան, ստացվում է, որ ձեր բանուգործը թողած, դպրոցի անձնակազմով միջամտում եք եկեղեցու ներքին գործերին, ամեն դեպքում սա Ձեր համագյուղացիների խոսքն է։

-Ես պատրաստվում եմ անջատել հեռախոսը։

-Պարոն Ասատրյան, խնդրում եմ հարցիս պատասխանեք, ասում են, որ Դուք միջամտում եք եկեղեցու ներքին գործերին, Հովհաննավանքի, ճի՞շտ է։ Տեղեկացնեմ, որ մեր զրույցը ձայնագրվում է, և նյութի տեսքով հրապարակվելու է։ Գուցե այս ամենը հերյուրանք է, բայց այստեղ կարևոր է Ձեր կարծիքը, ինչո՞ւ եք եկեղեցու գործերին միջամտում՝ ըստ Ձեր համագյուղացիների։

-Ձեր տեղեկությունները ճիշտ չեն, և ինչպես Դուք նախապես ասացիք, դա հերուրյանք է, չգիտեմ որտեղից եք վերցրել նման բաները։

-Մենք երեկ ձեր գյուղում էինք, գյուղի սկզբնամասում հարցումներ էինք անում։

-Այս թեման շարունակելու ցանկություն չունեմ, ընդամենը ձեր տեղեկությունները սխալ են։

-Իսկ ճի՞շտ է, որ Ձեր որդին աշխատում է Արագածոտնի մարզպետարանում։

-Ո՛չ։

-Ամեն դեպքում, ճի՞շտ եք համարում, որ դպրոցի ուսուցիչը միջամտի եկեղեցու ներքին գործերին։

-Իմ կարծիքով չի միջամտել եկեղեցու գործերին ոչ մեկը։

-Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում, երբ մեկ այլ քահանա է գործուղվում Հովհաննավանք՝ Տեր Արամի հետ ծառայություն մատուցելու։

-Գիտեք ինչ, բերեք սահմանափակենք այսքանով, ես ասացի, որ ձեր տեղեկությունները ճիշտ չեն, և ավարտենք այսքանով։

Կայքի հաջորդ զրուցակիցը Օհանավանի մանկապարտեզի տնօրեն Շուշան Միրզախանյանն է։ Նրան ևս տեղեկացրինք, որ զրույցը ձայնագրվում է և նյութի տեսքով հրապարակվելու է։ Շուշան Միրզախանյանը, լսելով հարցը, նախ ասել է, որ հրաշալի հարաբերություն ունեն Տեր Սարգիս քահանա Սարգսյանի հետ, նույնիսկ, մանկապարտեզի սաներն օրհնություն են ստացել քահանայից։ Իսկ հետո հերքել է, որ իր ուղղորդմամբ դայակները միջամտում են Եկեղեցու ներքին գործերին, մասնակցում աղմկոտ «ակցիաներին»։

-30 տարի և՛ ապրում եմ, և՛ աշխատել եմ դպրոցում, և՛ արդեն վեց տարի աշխատում եմ մանկապարտեզում որպես տնօրեն, և բոլորը գիտեն, որ ես և՛ Տեր Եփրեմի, և՛ Տեր Օշինի, և՛ Տեր Մամփրեյի, և Տեր Արամի ժամանակներում եղել եմ մեր եկեղեցու հավատավորը։ Ինչ վերաբերվում է եկեղեցու ներքին գործերին, նույնիսկ Տեր Արամի հետ այս հարցով զրույց չեմ ունեցել։

-Այդ դեպքում ինչպե՞ս եք վերաբերվում, երբ բացի Տեր Արամից այլ քահանա է եկեղեցի մտնում, մի խումբ գյուղացիներ աղմուկ են բաձրացնում, միջամտում են եկեղեցու ներքին գործերին։

-Ես դրան բացասական եմ վերաբերվում։ Գյուղի հասարակությունը շատ կապված է եկեղեցու հետ, դա պայմանավորված նաև Տեր Արամով։ Չեմ ուզում քաղաքական աստառ տալ, ես ինքս էլ բարձրաստիճան հոգևորականի քույր եմ, այնպես չէ, որ չենք հասկանում ինչը՝ ոնց։

-Ներողություն, կարո՞ղ է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանի քույրն եք։

-Այո։

-Ուրախ եմ, իսկ Ձեր դայակներն այդ խժդժություններին մասնակցե՞լ են, թե՞ ոչ։

-Բացարձակ, բացարձակ․․․Նույնիսկ դայակներ ունենք ընդհանրապես եկեղեցի չեն գնում, ուր մնաց, թե խառնվեն։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 640 անգամ
Լրահոս
Երևանը ոչ թե զարգանում, այլ խեղդվում է 44-օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի զեկույցը՝ դանդաղ գործարկվող ռումբ՝ Փաշինյանի համար․ ՔՊ-ն ներսից պայքարու՞մ է Փաշինյանի դեմ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ մեկուսարանից Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է անհապաղ հրաժարական տան․ Դերենիկ Մալխասյան Ռուսաստանում առաջարկել են զրկել Ալլա Պուգաչովային պետական թոշակից ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ռուսական զորքերը հարվածել են Խարկովում գտնվող Ուկրաինայի ԶՈւ-ի շտաբին Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել. դատական ակտը չի կատարվում Երևանում հայտարարություններ են փակցված 1֊6 դասարանցիների դասերի պատրաստման մասին Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ․ Դանիելյան Դաժան սպանություն՝ սպանել են մահացածի կնքահորը Նոր մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած դեպքից «Պետականության փլուզման վտանգավոր փուլը». Սուրեն Սուրենյանց Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Մխիթարյան Թուրքիայի և Սիրիայի պատվիրակություններն Անկարայում կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր 7 տարի է՝ իշխանության են, բայց չեն կարողանում մի աղբավայրի հարց լուծել․ պատգամավոր Ծխից քշված քաղաքային «իշխանությունը» և ծխից քաշված երևանցին Բայրամովն ու Ֆիդանը զրուցել են Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. կա զոհ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյանին փառաբանող Վազգեն Սրբազանի քույրը և դպրոցի տնօրենը` Հովհաննավանքի խժդժության ուղղորդողնե՞ր. ի՞նչ է կատարվում Օհանավանում. Yerkir.am Թուրքիայում քննարկում են Գազայի հատված զինվորականների հնարավոր ուղարկման մանրամասները Էլեկտրամոբիլային «գռդոն»՝ «պետական» շահով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am