Թուրքիայում քննարկում են Գազայի հատված զինվորականների հնարավոր ուղարկման մանրամասները

Թուրքիայի ԱԳՆ-ն, հետախուզությունն ու ՊՆ-ն քննարկում են երկրի զինծառայողներին Գազայի հատված հնարավոր ուղարկելու մանրամասները: Այս մասին հայտարարել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբի ղեկավար Աբդուլլահ Գյուլերը, հաղորդում Է TRT Haber հեռուստաալիքը։
Ըստ նրա՝ Գազայի հատված թուրք զինվորականների հնարավոր ուղարկման մանրամասների քննարկման ավարտից հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համապատասխան առաջարկը կարող է ուղարկվել խորհրդարան:
«Այդ համաձայնագրի շրջանակները կորոշվեն ԱԳՆ-ի, ազգային պաշտպանության նախարարության կողմից՝ հաշվի առնելով առանձնահատկությունները, իրավիճակը և ժամկետները», - պարզաբանել է քաղաքական գործիչը։ Նա հավելել է՝ այժմ տարածաշրջանը գտնվում է «իրադարձությունների սկզբնամասում»։