ՌԴ սահմանապահ զորքը մոդեռնիզացնում է հայ-թուրքական սահմանային կետերը
Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ զորքերի ջոկատները հայ-թուրքական սահմանի սահմանային կետերի մոդեռնիզացման աշխատանքներ են իրականացնում, հայտնում է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը: «Սահմանային որոշ կետերում՝ հայ թուրքական սահմանի տարբեր հատվածներում, աշխատանքներ են իրականացվում հին տեխնիկայի փոխարինման ուղղությամբ», - նշված է տարածված հաղորդագրության մեջ: Հավելում կա այն մասին, որ սահմանային կետերի մոդեռնիզացիան իրականացվում է սահմանի անվտանգություն ավելի արդյունավետ ապահովելու նպատակով:
