Պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում․ Տեր Արամ

Տեր Արամ քհն․ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32)
Ճշմարիտ է այն, ինչ նույնական է իրականության հետ։
Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։
Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը.
Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։
Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է…
Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։
Աստված օգնական և պահապան ամենքիս։
հգ.
1.Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։2. Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին` Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք` Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին։Հիշեցնենք, որ երեկ Մայր Աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը գումարել էր իր հերթական նիստը՝ քննելու եկեղեցականներին առնչված ինչպես կարգապահական, այնպես և պարգևներ շնորհելու հարցեր։ Օրակարգում նախատեսված էր նաև հանդիպում Տ․ Արամ քհն․ Ասատրյանի և Տ․ Տարոն քհն․ Հունանյանի հետ։Նկատի ունենալով, որ քահանա հայրերը չեն ներկայացել նիստին, հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։
Լիահույս ենք, որ քահանա հայրերը անդրադարձ կունենան, կվերադառնան կանոնական դաշտ և կներկայանան Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու Հանձնախմբի անդամների հետ։

դիտվել է 263 անգամ
Լրահոս
Մի ամբողջ մայրաքաղաք թունավորված է․ թե բա սիրահարվելու քաղաք․ լրագրող Երևանը ոչ թե զարգանում, այլ խեղդվում է 44-օրյա պատերազմի քննիչ- հանձնաժողովի զեկույցը՝ դանդաղ գործարկվող ռումբ՝ Փաշինյանի համար․ ՔՊ-ն ներսից պայքարու՞մ է Փաշինյանի դեմ Չենք նահանջելու, կանգ չենք առնելու․ Սամվել Կարապետյանի ուղերձը՝ մեկուսարանից Ավինյան Տիգրանն ու ՔՊ-ական թիմը պետք է անհապաղ հրաժարական տան․ Դերենիկ Մալխասյան Ռուսաստանում առաջարկել են զրկել Ալլա Պուգաչովային պետական թոշակից ԱՄՆ զորքերը գիշերը կժամանեն Իսրայել Վարազդատ Լալայանը դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն Ռուսական զորքերը հարվածել են Խարկովում գտնվող Ուկրաինայի ԶՈւ-ի շտաբին Ջալալ Հարությունյանն առ այս պահը ՔԿՀ չի տեղափոխվել. դատական ակտը չի կատարվում Երևանում հայտարարություններ են փակցված 1֊6 դասարանցիների դասերի պատրաստման մասին Իսրայելը հրաժարվում է ազատ արձակել պաղեստինցի ամենահայտնի առաջնորդին «Էրեբունի-Երևան 2807»-ի տոնական միջոցառումները կընթանան թունավոր ծխի ուղեկցությամբ․ Դանիելյան Դաժան սպանություն՝ սպանել են մահացածի կնքահորը Նոր մանրամասներ Չարենցավանում տեղի ունեցած դեպքից «Պետականության փլուզման վտանգավոր փուլը». Սուրեն Սուրենյանց Թող ուրիշները չդասեն ինձ լավագույն տասնյակում կամ հարյուրյակում, դա կարևոր չէ․ Մխիթարյան Թուրքիայի և Սիրիայի պատվիրակություններն Անկարայում կքննարկեն անվտանգության հետ կապված հարցեր 7 տարի է՝ իշխանության են, բայց չեն կարողանում մի աղբավայրի հարց լուծել․ պատգամավոր Ծխից քշված քաղաքային «իշխանությունը» և ծխից քաշված երևանցին Բայրամովն ու Ֆիդանը զրուցել են Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավին. կա զոհ Նուբարաշենի աղբավայրի հրդեհի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Փաշինյանին փառաբանող Վազգեն Սրբազանի քույրը և դպրոցի տնօրենը` Հովհաննավանքի խժդժության ուղղորդողնե՞ր. ի՞նչ է կատարվում Օհանավանում. Yerkir.am Թուրքիայում քննարկում են Գազայի հատված զինվորականների հնարավոր ուղարկման մանրամասները
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am