Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը կընդլայնվի․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Հանրային ծառայության մասին» օրենքում։ Գործող իրավակարգավորումների համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս Հայաստանի Հանրապետության և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները (կոլեգիալ գործադիր մարմնի անդամները) ներկայացնում են բացառապես գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի իրավիճակային հայտարարագիր՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով:

Բացի այդ, «Հանրային ծառայության մասին» օրենքով հայտարարատու որոշ պաշտոնների համար սահմանված չէ շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն, իսկ դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի և ուսումնական հարցերի հանձնաժողովի դատավոր չհանդիսացող անդամներն առհասարակ չեն կրում հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության Ստամբուլ յան հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի մոնիթորինգի 5-րդ փուլի «Հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատման» զեկույցում տեղ գտած հանձնարարականից, ինչպես նաև կառավարության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարության 1-ին նպատակի ներքո արձանագրված խնդիրների լուծման հրամայականից։

Զեկույցում տեղ գտած հանձնարարականի համաձայն՝ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, պետության կողմից հիմնադրված հիմնադրամների, 50 և ավելի տոկոս ՀՀ և համայնքի մասնակցությամբ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի ղեկավարները պետք է ներկայացնեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի տարեկան հայտարարագրեր: Դատական իշխանության մարմինների դատավոր չհանդիսացող անդամները ևս պետք է կրեն գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի հայտարարագրման պարտականություն։ Բոլորը ներկայացնելու են նաև պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և դադարեցնելու հայտարարագրեր։

«Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով հայտարարատու բոլոր պաշտոնատար անձանց համար կսահմանվի շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտականություն։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 105 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am