Իրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան-Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն այսօր ընթանում է երկու մակարդակով՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։ Պաշտոնական մակարդակում երկու երկրների ղեկավարներն ու ներկայացուցիչները պարբերաբար հանդիպումներ են ունենում՝ քննարկելով խաղաղության պայմանագիրը, սահմանազատումը, տրանսպորտային միջանցքների բացումը։ Այս բանակցությունները տեղի են ունենում եվրոպական հարթակներում կամ անմիջապես հայ–ադրբեջանական սահմանին։

Միաժամանակ գործում է ոչ պաշտոնական մակարդակը՝ հասարակական կազմակերպությունների, վերլուծական կենտրոնների և դրամաշնորհային հիմնադրամների միջոցով, որոնք նպատակ ունեն խթանել երկխոսությունն ու հաշտեցումը։ Այդպիսի կառույցներից է Հաագայում գործող LINKS Europe Foundation-ը, որը տարեսկզբին ձևավորեց հայ և ադրբեջանցի փորձագետների խումբ՝ մինչև նոյեմբեր մշակելու առաջարկներ երկու ժողովուրդների մերձեցման վերաբերյալ։

Հայկական խմբի ղեկավարն է Լեոնիդ Ներսիսյանը՝ նախկինում Ռուսաստանի քաղաքացի, այժմ՝ անվտանգության հարցերով հայ փորձագետ։ Ադրբեջանական կողմը ներկայացնում է Մուրադ Մուրադովը՝ «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրենը։ Հուլիսին նրանք հանդիպում անցկացրին Վիլնյուսում, որտեղ, ըստ մասնակիցների, «միմյանց ավելի մոտ դարձան»՝ ոչ առանց սուրճի և բարեկամական զրույցների։

Սեպտեմբերին գործընթացը հասավ իր գագաթնակետին։ Սեպտեմբերի 22-ին Մուրադովը ժամանեց Երևան՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 108րդ սեմինարին, որտեղ հանդես եկավ խաղաղ գործընթացին նվիրված զեկույցով։ Նրան ուղեկցում էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահը։ Հաջորդ օրը Մուրադովը մասնակցեց հայ փորձագետների նիստին, որոնք ներգրավված են նույն թեմատիկ խմբերում։

Հանդիպմանը ներկա էին նաև ԵՄ ներկայացուցիչներ և մի շարք դեսպանատների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Նիդերլանդների դեսպանը։ Քննարկվեց հարցերի լայն շրջանակ, ներկայացվեցին եվրոպացի մասնագետների զեկույցներ։ Հաջորդ հանդիպումը նախատեսված է հոկտեմբերի 27–28-ին՝ Թբիլիսիում, որտեղ, ըստ նախնական տվյալների, գործընթացին կմիանան նաև Թուրքիայի նախագահի վարչակազմի ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով ներգրավել հայ փորձագետներին հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման մեջ»։

Մանրամասները՝ այսօրվա համարում։

դիտվել է 156 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am