Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի

«Ամեն կրակոց, ամեն քաղաքացի ի վերջո զգում է, որ դա կրակել են իրա վրա», – Քննչական կոմիտեում ունեցած ելույթում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ փորձելով հասկանալ՝ «ի՞նչն այնպես չեն անում», որ Հայաստանում հանցավորության մակարդակը շարունակ աճում է։
Պատասխանը, սակայն, պարզ է և սկսվում է հենց գործող իշխանությունից․
Իրավապահ մարմինները այլևս օրենքի պահպանման գործիք չեն։ Դրանք վերածվել են քաղաքական իշխանության սպասարկուների։ Ոստիկանությունն ու քննիչներն ավելի շատ զբաղված են ընդդիմադիրների դեմ քաղաքական պատվեր կատարելով, քան՝ քաղաքացիների անվտանգությամբ։ Այս պայմաններում հանցագործները զգում են անպատժելիություն և գործում առավել ինքնավստահ։
Դիլետանտիզմն ու ոչ-մասնագիտական մոտեցումները խաթարում են համակարգը ներսից։ Քննչական և ուժային կառույցներում նշանակումները կատարվում են ոչ թե փորձառության ու գիտելիքի, այլ՝ քաղաքական լոյալության հիմքով։ Արդյունքում համակարգը գործում է ոչ արդյունավետ:
Օրենքի հանդեպ հարգանքը խաթարվում է հենց վերևից։ Երբ իշխանությունն ինքը խախտում է Սահմանադրությունը կամ շրջանցում օրենքները, հասարակությունը սկսում է դա ընկալել որպես նորմ։ Եթե պետության վերնախավում անպատժելիությունն ընդունված է, ապա փողոցում հանցավորությունն այլևս չի ընկալվում որպես բացառություն։
 Սոցիալական ճգնաժամը հող է ստեղծում քրեական մթնոլորտի աճի համար։ Աշխատանքի պակասը, աղքատությունը, անարդար բաշխվածությունը և անհուսությունը մարդկանց մղում են հանցավոր վարքի՝ այն համարելով որպես գոյատևման միջոց։
Այսօր Հայաստանը կանգնած է վտանգավոր շեմի առաջ․ իրավապահ համակարգի մասնատումն ու փլուզումը այլևս պարզապես կառավարման ձախողում չեն․ դրանք վերածվել են ազգային անվտանգության ուղիղ սպառնալիքի։
Երբ պետությունը չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիների կյանքը, հասարակական անվտանգությունը և օրինականությունը, վտանգվում է ոչ միայն հասարակական կարգը, այլև պետության ինքնիշխանությունն ու կենսունակությունը։
Փաշինյանի հարցին՝ «ի՞նչն այնպես չեն անում», պատասխանը պարզ ու անխուսափելի է․ պետությունը չի կատարում իր ամենաառանցքային պարտականությունը՝ պաշտպանել իր քաղաքացիներին և վերականգնել օրենքի գերակայությունը։

Գրել է Սուրեն Սուրենյանցը

դիտվել է 278 անգամ
Լրահոս
Խայտառակություն Դուշամբեում․ Փաշինյանը՝ ԱՊՀ սեղանի վրա (video) Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ. 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ-չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին Ինչ է հայտարարագրել առաջին անգամ կին քաղբանտարկյալ ունեցող երկրի կին ՄԻՊ-ը. «Ժողովուրդ» Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել․ «Հրապարակ» Իրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան-Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ» Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ» Պատերազմի պատասխանատուները ազատ են, նվիրյալների ծնողները՝ բանտում․ Տիգրան Աբրահամյան Տեխզննման մութն ու ստվերը. ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․ «Հրապարակ» Թամադան վերջին պահին հրաժարվել է ընդդիմադիրի տարեդարձի սեղանը ղեկավարել․ «Հրապարակ» Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում, ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան Արման Թաթոյանի ուշացած հայտը. հարցեր առանց պատասխանների. «Փաստ» Ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին. «Փաստ» «Մայր Հայաստանն» ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Վաղարշապատում սպասվող ընտրությունների մասնակցության պաշտոնական հայտը Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի Սրանք են քաղաքականության նշանները` ոչ թե լայն սպառման համար նախատեսված պրոպագանդան. Հակոբ Բադալյան Որն է ինտրիգը, կասկածներն ավելի են սրվում Տաջիկստանը չի կատարել Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի որոշումը 50 միլիոն դրամի մսխում. էդ ո՞ւմ վճարած հարկերն ու տուրքերն եք «շաբաշ» տալիս. Սուքիասյան Ի՞նչ արեց Նիկոլի ոչ հայկական իշխանությունը՝ օգտվելու համար այս լարվածությունից. քաղաքագետ Թուրքիան Boeing-ի փոխարեն կարող է ֆրանսիական Airbus-ներ գնել Ինչու Փաշինյանը մեկնեց Դուշանբե․ ստորացուցիչ մի քանի նկատառում Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում, ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am