Ի՞նչ արեց Նիկոլի ոչ հայկական իշխանությունը՝ օգտվելու համար այս լարվածությունից. քաղաքագետ

Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Կան չէ՞ քաղաքական պրոպագանդիստներ, որ վայ-վույները կապած բողոքում են, թե Պուտինը և Ալիևը բարիշեցին, որ իբր ադրբեջանա-ռուսական սրացումը պայմանավորված էր, և էլի մի շարք տխմարություններ։
Ու այստեղ մի քանի հարց է առաջանում․
— Ի՞նչ արեց Նիկոլի ոչ հայկական իշխանությունը՝ օգտվելու համար այդ լարվածությունից (ստեղծ պատասխանը ակնհայտ է)։
— Ինչպե՞ս կարելի էր այդ ժամանակահատվածը օգտագործել՝ ռուսական կողմի հետ հարաբերությունները բարելավելու համար (ստեղծ պատասխանը ակնհայտ է)։
— Ո՞րն է այն հայկական մոդելը, որով դու տարբերվում ես Ռուսաստանի մնացած դաշնակիցներից (այս հարցի շուրջ կարելի է երկար բանավիճել)։
Ձեր տեսակը շուտվանից է պարզ, իսկ ձեր քաղաքական միտքը զերծ է անգամ բանական մարդու մտքից»։