Լարված իրավիճակ․ խաղողագործները սպառնում են

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Այգեստան բնակավայրում։ Հայտնում է Shamshyan.com-ը․
«Պռոշյանի կոնյակի գործարանի մասնաճյուղի մուտքի մոտ են հավաքվել 150-ից ավելի քաղաքացիներ, ովքեր արդարացիորեն պահանջում են, որպեսզի նշված գործարան ժամանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գործարանի մոտ հավաքված քաղաքացիները Արմավիրի մարզի բնակիչներ են, և նրանց մի մասը 3 օր, մի մասը 2 օր, մի մասն էլ այսօր են՝ իրենց աճեցրած խաղողը մթերելու նպատակով, ըստ պայմանավորվածության, բերել են նշված գործարան։ Մոտ 2 կմ ուղիղ գծով բեռնատարները բեռնված խաղողով կանգնած են։Ֆոտոլրագրողի հետ զրույցի ընթացում գյուղացիները ասում էին․ «Ըստ պայմանավորվածության խաղողը լրիվ որակյալ վիճակում բերել ենք՝ հոկտեմբերյանից հասցրել ենք այստեղ, և ըստ պայմանավորվածության 1 կգ-ը 150 դրամով պիտի հանձնենք։ Մարդիկ կան, որ 3 օր է, 2 օր է այստեղ են, բայց չեն էլ իմանում՝ արդյո՞ք կընդունեն»։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։