Ինչպե՞ս կարող է նախկին-ներկա անել մի իշխանություն, որի շարքերում են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը

«Նախկիններ-ներկաներ» դիսկուրսը 7 տարի ծամող իշխանությունների փոխարեն եթե քիչ թե շատ խելացի ու բարոյական իշխանություն լիներ` ի սկզբանե կխուսափեր այս քարոզչական հնարքից: Չէ, իհարկե, դա շատ աշխատող, շահավետ նարատիվ է եւ 2018-ի իշխանափոխությունից էյֆորիայի մեջ հայտնված հասարակության համար ուղղակի սրտի բալասան, որի հիման վրա կարելի էր շարունակ վերընտրվել ու վերընտրվել: Բայց երբ դու այնքան սուղ կադրային ռեսուրս ունես, եւ այդ ռեսուրսն էլ տարեցտարի մաշվում է` այնպես, որ ստիպված ես օգտագործել նախկինների կադրերին, այն էլ` ոչ լավագույններին, ապա այդ լոզունգը կարող է քո դեմ դուրս գալ:
Ասենք, 2018-ի խառնաշփոթի մեջ մարդիկ չկենտրոնացան ճամբարափոխ եղած Սերգեյ Բագրատյանի, Շիրակ Թորոսյանի, Ֆելիքս Ցոլակյանի, Դավիթ Տոնոյանի եւ մյուսների վրա: Համարեցին, որ նոր հնարավորություններ են երկրի առաջ բացվում եւ նոր ժամանակներ են գալիս, ուստի բոլորով պետք է գործի կպնեն ու երկիրը ծաղկեցնեն: Բայց ինչպե՞ս կարող են չնկատել նախկիններին ծառայած դատավորներ Մնացական Մարտիրոսյանին ու Արմեն Դանիելյանին, որոնք ոչ միայն չպատժվեցին, այլեւ կարգավիճակ բարձրացրին: Ինչպե՞ս կարող են չնկատել, որ հայտնի օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, որը նախկինների ժամանակ ֆինանսավորում էր ընտրությունները (ըստ էության` ընտրակեղծիքները), նախկին իշխանությունների բոլոր քաղաքական ձեռնարկները, ոչ միայն չպատժվեց, այլեւ 2018-ից հետո ավելի է բարգավաճել: Ինչպե՞ս կարող են չարձանագրել, որ Ջերմուկի Աշոտ Արսենյանի որդին նախ քաղաքապետ նշանակվեց, հետո` Վայոց Ձորի մարզպետ: Այն Արսենյանի, որը ժամանակին մշտապես ուղեկցում էր Սերժ Սարգսյանին` Բադեն Բադեն մեկնելիս եւ նրա ամենամոտ մարդկանցից էր: Ինչպե՞ս կարող է նախկին-ներկա անել մի իշխանություն, որի շարքերում են Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Գուրգեն Մելքոնյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, Մհեր Գրիգորյանը, Տիգրան Խաչատրյանը եւ շատ ուրիշներ:

Այս մասին գրել է Արմինե Օհանյանը

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Նուբարաշենում այս պահին կրակ չկա, բայց հրդեհի օջախները շարունակում են ծխալ. քաղաքապետարան Նիկոլը ատոմակայանի կառուցումը դվիժոկի տրամաբանությամբ է մտածում․ Արմեն Աշոտյան (video) Արձակուրդից չեկած՝ նորից արձակուրդ է գնացել․ «Հրապարակ» Հայտարարագիր ներկայացնող պաշտոնյաների շրջանակը կընդլայնվի․ «Փաստ» Խայտառակություն Դուշամբեում․ Փաշինյանը՝ ԱՊՀ սեղանի վրա (video) Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ. 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ-չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին Ինչ է հայտարարագրել առաջին անգամ կին քաղբանտարկյալ ունեցող երկրի կին ՄԻՊ-ը. «Ժողովուրդ» Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել․ «Հրապարակ» Իրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան-Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ» Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ» Պատերազմի պատասխանատուները ազատ են, նվիրյալների ծնողները՝ բանտում․ Տիգրան Աբրահամյան Տեխզննման մութն ու ստվերը. ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․ «Հրապարակ» Թամադան վերջին պահին հրաժարվել է ընդդիմադիրի տարեդարձի սեղանը ղեկավարել․ «Հրապարակ» Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում, ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան Արման Թաթոյանի ուշացած հայտը. հարցեր առանց պատասխանների. «Փաստ» Ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին. «Փաստ» «Մայր Հայաստանն» ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Վաղարշապատում սպասվող ընտրությունների մասնակցության պաշտոնական հայտը Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի Սրանք են քաղաքականության նշանները` ոչ թե լայն սպառման համար նախատեսված պրոպագանդան. Հակոբ Բադալյան Որն է ինտրիգը, կասկածներն ավելի են սրվում Տաջիկստանը չի կատարել Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի որոշումը 50 միլիոն դրամի մսխում. էդ ո՞ւմ վճարած հարկերն ու տուրքերն եք «շաբաշ» տալիս. Սուքիասյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am