Լուկաշենկոն Տաջիկստանում հերթական անգամ ծաղրեց Փաշինյանին, իսկ վերջինս «Գիքորի» դերում էր հայտնվել

Աշխարհի բոլոր այն երկրների ղեկավարները, որոնք իրենց երկրում կորցնում են հեղինակությունը, հեղինակազրկվում են նաև երկրից դուրս:

Առավել ևս դա վերաբերվում է այն գործիչներին, ովքեր նաև համարվում են պարտված ղեկավար:

Նիկոլ Փաշինյանը լիովին տեղավորվում է այս բանաձևի մեջ:

Նրան դրսում անընդհատ ծաղրում են, քանի որ գիտեն, թե ում հետ գործ ունեն:

Բացի այդ, նա տարրական քաղաքագիտական օրենքներին չի տիրապետում:

ԱՊՀ տարածքում նրան հիմնական ծաղրողը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է, ով առիթը բաց չի թողնում հեգնելու Փաշինյանին:

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, ԱՊՀ գագաթնաժողովի պաշտոնական մասի մեկնարկից առաջ, Լուկաշենկոն, դիմելով Ադրբեջանի նախագահին, հեգնեց Փաշինյանին՝ ասելով բառացի հետյալը․

«Իլհամ Հեյդարովիչ, դու ասացիր՝ «նա չի գա», երեկ անհանգստանում էիր։ Ես քեզ ասացի, որ Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ չի կարող գնալ»:

Լուկաշենկոյի խոսքերից հետո բոլոր ղեկավարները ժպտացին, իսկ Փաշինյանի պատասխանը «գիքորավարի» էր, նա բառացի Լուկաշենկոյին արձագանքեց հետևյալ կերպ․

«Ինչպե՞ս կարող եմ չգալ։ Ու՞ր»:

Փաշինյանի այս պատասխանը էլ ավելի ժպիտ առաջացրեց ԱՊՀ-ի ղեկավարների մոտ և միայն բարեկրթության կանոններից ելնելով նրանք չծիծաղացին:

Իսկապես ամոթ է տեսնել Փաշինյանին այս վիճակում, քանի որ իր հետ միասին վարկաբեկվում է նաև Հայաստանը:

Աշխարհով մեկ մարդիկ զարմանում են, թե ինչպես մինչ այժմ Փաշինյանը մնացել է երկրի ղեկավար, երբ ցանկացած այլ երկրի պարագայում, նման մարդը չէր կարող այդքան երկար մնալ երկրի ղեկավար:

Իսկապես այս ամոթից, նույնիսկ հետփաշինյանական Հայաստանում, մենք դեռ երկար ժամանակ չենք կարողանալու մաքրվել:

Քանզի այս խայտառակության չափն ու աստիճանը անցել է թույլատրելի բոլոր սահմանները:

Եվ զարմանալի չէ, որ այս նույն ժողովուրդի նախնիները ցեղասպանության ենթարկվեցին 100 տարի առաջ:

Թե ինչն է այս ամենի պատճառը, արդեն երկար խոսելու թեմա է:

Սա է իրականությունը:

Տեսանկութը՝ այստեղ:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

դիտվել է 1039 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am