Երևանը թունավորվելու է այնքան, ինչքան ՔՊ-ն՝ Նիկոլի գլխավորությամբ, իշխանության ղեկին է
Առավոտյան Գյումրիից Երևան գալուց երբ Երևանի վերևում նկատեցի կիլոմետրանոց այս ծուխը, ճիտն ասած, վախեցած մտածեցի, թե Իլհամը Նիկոլին խաղաղության կապակցությամբ շնորհավորում է՝ Երևանը ռմբակոծելով, բայց հետո հասկացա՝ ինչպես միշտ Նուբարաշենի աղբավայրն է այրվում։
Ծխացող ու այրվող աղբավայրն ամենօրյա ռեժիմով թունավորում է միլիոնանոց մայրաքաղաքը։
Բայց ՔՊ-ական իշխանություններից ակնկալել, որ Նուբարաշենի աղբավայրի խնդիրը կլուծեն, նույնն է, թե հավատաս, որ Ավինյան Տիգրանը Փաշինյան Նիկոլի ձեռքը բռնած Աջափնյակի մետրոն է կառուցելու, հետո ճոպանուղի են քաշելու, ակադամիական քաղաք են կառուցելու, հետո էլ «խաղաղության» խաչմերուկում տրնգի են պարելու։
Աղբավայրի թեմայով չտեսա, որ անհանգստանային տխրահռչակ բնապահպան կոչվածները, որոնք հանքերի թեմայով կոկորդիլոսի արցունքներ են թափում, իրենց են ճղում։ Սրանք ոչ մի ասելիք չունեն Երևանում տեղի ունեցող էկոլոգիական աղետի կապակցությամբ։ Հավանաբար դրսից փող է գալիս միայն հանքերի դեմ հիմարություններ պատմելու համար, իսկ իրական բնապահպանական խնդիրների համար փող չեն կպցնում, դրա համար էլ հետաքրքրված չեն։
Երևանն ու Հանրապետությունը բառիս բուն ու փոխաբերական իմաստով թունավորվելու է այնքան, ինչքան ՔՊ-ն՝ Նիկոլի գլխավորությամբ, իշխանության ղեկին է։
«Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից