Զոհված զինծառայողների ծնողները կքննարկեն Իշխան Վահանյանի վճռի դեմ բողոք ներկայացնելու հարցը

Զոհված զինծառայողների ծնողները կքննարկեն՝ Ջրականի 5-րդ ուսումնական գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանի վճռի դեմ բողոք ներկայացնելու հարցը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, հրապարակել է վճիռը, համաձայն որի՝ Վահանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական գործող օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասով և 549-րդ հոդվածի 3-րդ մասով, Վահանյանի նկատմամբ որպես պատիժ նշանակվեց ազատազրկումը՝ 16 տարի ժամկետով։ Հաշվանցվեց կալանքի տակ գտնվելու ժամանակն ու վերջնական պատիժ նշանակվեց 11 տարի և 10 ամիս։ Վահանյանի նկատմամբ լրացուցիչ պատիժ նշանակվեց մայորի զինվորական կոչումից զրկվելը։

Զոհված զինծառայողների ծնողները, որոնք պահանջում էին Վահանյանին դատապարտել ավելի քան 20 տարվա ազատազրկման, մտադիր են բողոքարկել վճիռը։ Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Գայանե Հովակիմյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ վճռին ամբողջությամբ ծանոթանալուց հետո կքննարկվի բողոք ներկայացնելու հարցը։ Տուժող կողմի ներկայացուցիչ Գուրգեն Գրիգորյանն էլ ավելացրեց, որ չնայած հանրային մեղադրողի՝ դատարանում աշխատանքից դժգոհություն չկա, բայց նախաքննությունն իրականում թերի է եղել, քանի որ կան անձինք, որոնք պետք է լինեին մեղադրյալի կարգավիճակում, ինչպես նաև՝ Իշխան Վահանյանին՝ մեկ այլ գործողության վերաբերյալ ևս պետք է մեղադրյալի կարգավիճակ տրվեր, վաղեմության ժամկետներն էլ հոսում են։

Հիշեցնենք, որ Իշխան Վահանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 356-րդ հոդվածի (հրամանը չկատարելը) 3-րդ մասով և 380-րդ հոդվածի (մարտադաշտն ինքնակամ լքելը կամ զենքով գործելուց հրաժարվելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։ Ըստ ՔԿ-ի՝ Վահանյանը, Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիվ պատերազմի և 2020թ. սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրության ժամանակ զբաղեցնելով ԱՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկի ուսումնական գումարտակի հրամանատարի պաշտոնը, հանդիսանալով իր ենթակա անձնակազմի պետը, մարտական գործողությունների ընթացքում չի կատարել իր անմիջական պետի հրամանը, ինչպես նաև ինքնակամ լքել է մարտադաշտը, որի արդյունքում զորամասի ուսումնական գումարտակի անձնակազմից զոհվել, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել և գերեվարվել պարտադիր ժամկետային զինծառայողներ՝ այդ կերպ առաջացնելով ծանր հետևանքներ: Ըստ քրեական գործի՝ զոհվել է առնվազն 16 զինծառայող, վիրավորվել՝ 6-ը, գերեվարվել՝ 7-ը։ Այս գործով անցնող միակ մեղադրյալը Իշխան Վահանյանն է։

 

Աղբյուր՝ Փաստինֆո
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Խայտառակություն Դուշամբեում․ Փաշինյանը՝ ԱՊՀ սեղանի վրա (video) Զատուլինը դավաճանություն է անվանել «Նոր Հայաստան» ստեղծելու Փաշինյանի ծրագրերը Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում. կան վիրավորներ. 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Հայաստանի մնալ-չմնալու հարցը պարզ կդառնա նոյեմբերին Ինչ է հայտարարագրել առաջին անգամ կին քաղբանտարկյալ ունեցող երկրի կին ՄԻՊ-ը. «Ժողովուրդ» Սարուխանյանի զարմիկն ինքնավնասման փորձ է արել․ «Հրապարակ» Իրական «հայրենասերներ», կամ ինչպես է Երևան-Բաքու խաղաղությունը կառուցվում եվրոպական դրամաշնորհներով Հակոբ Ասլանյանն այլ աշխատանքի է տեղավորվել․ «Հրապարակ» Իսկ ինչո՞ւ չկա «գործիքակազմ», եթե մեխն էլ է իրենց ձեռքում, մուրճն էլ. «Փաստ» Պատերազմի պատասխանատուները ազատ են, նվիրյալների ծնողները՝ բանտում․ Տիգրան Աբրահամյան Տեխզննման մութն ու ստվերը. ինչ կապ ունի Խուդաթյանը կայանների հետ․ «Հրապարակ» Թամադան վերջին պահին հրաժարվել է ընդդիմադիրի տարեդարձի սեղանը ղեկավարել․ «Հրապարակ» Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում, ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան Արման Թաթոյանի ուշացած հայտը. հարցեր առանց պատասխանների. «Փաստ» Ինչո՞ւ են այսքան վատ կարծիքի մեր ժողովրդի մասին. «Փաստ» «Մայր Հայաստանն» ընտրական հանձնաժողովին է ներկայացրել Վաղարշապատում սպասվող ընտրությունների մասնակցության պաշտոնական հայտը Իրավապահ համակարգի փլուզումը վերածվել է ազգային անվտանգության սպառնալիքի Սրանք են քաղաքականության նշանները` ոչ թե լայն սպառման համար նախատեսված պրոպագանդան. Հակոբ Բադալյան Որն է ինտրիգը, կասկածներն ավելի են սրվում Տաջիկստանը չի կատարել Վլադիմիր Պուտինին կալանավորելու ՄՔԴ-ի որոշումը 50 միլիոն դրամի մսխում. էդ ո՞ւմ վճարած հարկերն ու տուրքերն եք «շաբաշ» տալիս. Սուքիասյան Ի՞նչ արեց Նիկոլի ոչ հայկական իշխանությունը՝ օգտվելու համար այս լարվածությունից. քաղաքագետ Թուրքիան Boeing-ի փոխարեն կարող է ֆրանսիական Airbus-ներ գնել Ինչու Փաշինյանը մեկնեց Դուշանբե․ ստորացուցիչ մի քանի նկատառում Ի՞նչ էին Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել Դուշանբեում, ինչո՞ւ չկանխվեց պատերազմը․ Արթուր Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյան Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադանալյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրաելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am