Բա մեզ «հում- հում ուտում ես», ինչու՞ Լուկաշենկոյի պորտը տեղը չդրիր

Միջազգային հարթակներում Հայաստանի նկատմամբ կատակային դիվանագիտությունը կարծես չի վիրավորում Նիկոլ Փաշինյանին, սակայն դրան պետք է նայել ամենայն լրջությամբ։ Հայաստանը դարձել է մի տեսակ ծաղրի թեմա միջազգային դաշտում․ երբեմն Արևմուտքում են ծիծաղում, երբեմն՝ ԱՊՀ-ում։

Չի կարելի մոռանալ Կոպենհագենում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի պատմությունը, երբ Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման կատակեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ․
«Դուք պետք է ներողություն խնդրեք, քանի որ մեզ չեք շնորհավորել խաղաղության գործարքի կապակցությամբ, որը նախագահ Թրամփն արեց Ալբանիայի ու Ադրբեջանի միջև»։

Ալիևն էլ այդտեղ էր, ինչը բարձրացրեց ներկաների ծիծաղը։ Հիշեցնենք, որ Թրամփը մի քանի անգամ Հայաստանը անվանել է Ալբանիա, ինչը լրացուցիչ հումորային շերտ էր ավելացնում։

Այսօր ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստից առաջ կատակային դիվանագիտությունը կրկին հայտնվեց սրահում։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն կատակեց Նիկոլ Փաշինյանի մասին․
«Իլհամ Հեյդարովիչ, դուք վախենում էիք, թե Փաշինյանը չի գա։ Ես ասում էի՝ Նիկոլ Վովաևիչը առանց մեզ ոչ մի տեղ չի գնա»։

Այստեղ Լուկաշենկոն  ցույց է տալիս, որ Փաշինյանը կախված է ԱՊՀ որոշ երկրներից և չի կարող առանց նրանց «մասնակցել որևէ բանի»։ Պարզ ասած՝ «Դու առանց մեզ քյաբաբի չես նստի»։

Փաշինյանի արձագանքը՝
«Ինչպե՞ս թե չեմ գա, որտե՞ղ չեմ գա», պաշտպանական, պատասխան է։ 
Ե՛վ Արևմուտքում,  և՛ ԱՊՀ-ում այսպիսի կատակները միանշանակ ցուցադրում են՝ ով է տերը, ով՝ հյուր, և ով է վերահսկողությունը ձեռքում պահում։ Լուկաշենկոն հստակ ասում է՝ «Մենք կարևոր ենք, մենք ենք որոշում», միևնույն ժամանակ տեսանելի դարձնելով  Փաշինյանի կախվածությունը։

Դիվանագիտական լարվածությունը հաճախ մեղմվում է հումորի միջոցով։ Իսկ որ   Նիկոլ Փաշինյանի վստահելիության առումով լարվածություն կա   և՛ ԱՊՀ-ում, և՛ Արևմուտքում, մեկնաբանելու կարիք չկա։   Մնում է մեզ «հում- հում ուտող» Նիկոլ Փաշինյանին ասել՝ բա մեզ «հում- հում ուտում ես», ինչու՞ Լուկաշենկոյի պորտը տեղը չդրիր․․․


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 647 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am