Սահակաշվիլիի կողմնակիցները գրոհով վերցրել են Հոկտեմբերյան պալատը (տեսանյութ)
Ուկրաինայի մայրաքաղաքում Միխայիլ Սահակաշվիլիի կողմնակիցներն այսօր զանգվածային ակցիա են իրականացրել և գրավել են Հոկտեմբերյան պալատը: Երբ մի քանի հարյուր մարդ Սահակաշվիլիի հետ ժամանել են այնտեղ և պնդել, որ այդ շենքում է գտնվում բողոքի ակցիաների համակարգող շտաբը, ազգային գվարդիայի աշխատակիցները փակել են բոլոր մուտքերը և շրջափակել շենքը։ Փորձելով ներս մտնել՝ ցուցարարները կոտրել են պատուհանները, ոստիկաններն էլ արցունքաբեր գազ են կիրառել։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
