Սաուդյան Արաբիայի արքայազնի կարգադրությունը
Սաուդյան արքայազն Մոհամմեդ բին Սալմանը «Տեսլական-2030» ռազմավարական պլանի շրջանակներում հանձնարարել է աշխատանքներ տանել թագավորության տարածքում ուրանի եւ թորիումի պաշարների ուսումնասիրման եւ գնահատման նպատակով։ Այս մասին հաղորդում է Okaz պարբերականը։ Երկրաբանական վարչության պետ Զահիր Նավաբը հայտարարել է, որ «թագավորությունը մտադիր չէ հումքը օգտագործել ռազմական նպատակներով»: «Առաջնահերթ խնդիրն է ուսումնասիրել եւ գնահատել ուրանի եւ թորիումի պաշարները՝ արդյունաբերության զարգացման եւ ռեսուրսները որպես նավթին այլընտրանք խաղաղ նպատակներով օգտագործելու համար»,-նշել է նա:
