Պորոշենկոն երբեք չի կարող կոտրել ինձ. Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իրեն «երբեք չի կարող կոտրել»: Այս մասին հայտնում է «NewsOne» հեռուստաընկերությունը: «Ես երբեք կանգ չեմ առնի, ես ձեզ շատ շնորհակալ եմ, որ ինձ ազատեցիք: Մեր պայքարը հարձակվողական կլինի ինչպես երբեք: Մենք դա ցույց ենք տվել: Մենք կխոսենք նրանց հետ միայն մեկ բանի մասին՝ իրենց խաղաղ հեռանալու: Որպեսզի խուսափենք արյունահեղությունից, բռնությունից, դժբախտությունից: Դա մեզ պետք չէ»,- ասել է Սաակաշվիլին:
