Ամերիաբանկը միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` որպես հիմնադիր անդամ

Ամերիաբանկը` որպես հիմնադիր անդամ, միացել է ՖինԹեք Արմենիա ասոցիացիային` դառնալով վերջինիս միացած առաջին բանկը: Ասոցիացիայի նպատակն է դառնալ դառնալ ոլորտի առաջատար դերակատար` խթանելու ֆինթեք փոխգործակցությունը, նորարարությունն ու փոխակերպումը Հայաստանում և Հայաստանից դուրս: ՖիՆԹեք Արմենիա ասոցիացիայի տեսլականն է տեղական և միջազգային գործընկերների միջոցով Երևանում ստեղծել համապարփակ ՖինԹեք հաբ: Ասոցիացիան աշխատում է ֆինանսատեխնոլոգիական ոլորտի ապագան կերտելու ուղղությամբ՝ որոնք ներառում են վճարային համակարգերը, կապիտալի շուկաները, արհեստական բանականության կիրառությունը ֆինանսական ծառայություններում, բլոքչեյնը և թոքենիզացիան,
ապահովագրական և բանկային ոլորտների փոխակերպումը՝ տեղական, տարածաշրջանային և միջազգային մակարդակներում։ Միանալով ՖինԹեք Արմենիային` Ամերիաբանկը վերահաստատում է իր հանձնառությունը՝ աջակցելու ֆինանսատեխնոլոգիական ոլորտի զարգացմանը` ստեղծելով դինամիկ հարթակ արագ զարգացող ֆինթեք ոլորտի և շարունակաբար փոխակերպվող բանկային համակարգի միջև։ Բանկի փորձառու ղեկավարությունը ներգրավվելու է ՖինԹեք Արմենիայի հիմնական ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերում, ինչպիսիք են Բանկային փոխակերպումը, Ստարտափներն ու Վենչուրները, ՀՀԿԲ Sandbox-ը և Կրթությունը։

Արմինե Ղազարյան, Տաղանդների կառավարման և ծառայությունների գծով տնօրեն, Տնօրինության անդամ

«Որպես Հայաստանի տնտեսության հիմնական շարժիչ ուժերից մեկը՝ մենք շարունակաբար փոխակերպում ենք բանկային ոլորտը՝ համադրելով ֆինանսական փորձառությունը, առաջատար տեխնոլոգիաներն ու մարդակենտրոն արժեքները։ Մեր համագործակցությունը ՖինԹեք Արմենիայի հետ նպատակ ունի ձևավորել նոր գործընկերություններ, իրագործել համարձակ լուծումներ և առաջ մղել մեր առաքելությունը՝ բարելավելու մարդկանց կյանքի որակը։

Ամերիաբանկը պարզապես ֆինանսական կառույց չէ․ այն ֆինանսատեխնոլոգիական միջավայր է մարդկանց մասին։ Մեր պատմությունը նոր մտածելակերպի ձևավորման,
մշակույթի զարգացման և արժեքների խթանման մասին է։ Մենք երբեք չենք դադարել լինել նորարարությունն ընդունող և մարտահրավերներն հաղթահարող կազմակերպություն։
Այս համագործակցությունը մեր ֆինթեք ճանապարհի տրամաբանական շարունակությունն է, որը նպաստելու է ֆինթեք ոլորտի կայուն աճին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ երկրից դուրս»։

Սթեֆան Լուկաս, ՖինԹեք Արմենիայի հիմնադիր և գլխավոր տնօրեն

«Ամերիաբանկի միացումը մեր ընդլայնվող ՖինԹեք Արմենիա ասոցիացիայի հարթակին շրջադարձային իրադարձություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային բանկային համակարգի ֆինթեք փոխակերպման մասնակիցների համար։ Ամերիաբանկի էկոհամակարգային լուծումները գերազանցում են դասական բանկային ծառայությունների շրջանակը՝ հանդես գալով որպես հարթակ, որը միավորում է տեխնոլոգիաները, նորարարությունը և ներդրումները։ Մենք վստահ ենք, որ Ամերիաբանկն էական ներդրում կունենա հայկական ֆինթեք շուկայի մասնակիցների ինտեգրման գործընթացում դեպի գլոբալ ֆինանսական էկոհամակարգ և հակառակը՝ նպաստելով երկկողմանի զարգացմանը»։

Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո՝ Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։
Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

ՖինԹեք Արմենիայի մասին

ՖինԹեք Արմենիան Կովկասի առաջատար ֆինթեք, ԱԲ և բանկային հաբն է, որը գործում է` որպես դինամիկ հարթակ` համադրելով նորարարությունը և առաջ մղելով ֆինանսական տեխնոլոգիաների փոխակերպումը տարածաշրջանում և ամբողջ աշխարհում։ Անդամակցությունների, գործընկերությունների, հետազոտության և զարգացման ուղղությունների, հանձնաժողովների և ինստիտուցիոնալ աշխատանքային խմբերի միջոցով ՖինԹեք Արմենիան կապում է կորպորացիաներին, կառավարություններին, ՀԿ-ներին, ակադեմիական հաստատություններին և
ստարտափներին՝ խթանելով ֆինանսական ծառայությունների ոլորտի զարգացումը։ Այսպիսով, այն նպաստում է ֆինանսական նորարարական տեխնոլոգիաների, ԱԲ
գործիքների և ՖինԹեք լուծումների ներդրմանը։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ի՞նչն է միավորում Նիկոլին ու Ալիևին․ Արմեն Աշոտյան (video) Բազմաթիվ ահազանգեր ենք ստացել ու եկել ենք դրա հետևից․ «Համահայկական ճակատ» շարժում (video) Ասեմ՝ ինչու եմ նկարում ու բացահայտում պարեկային ծառայողների անօրինությունները․ Ռոման Երիցյան (video) Կյանքում չեմ ընդունի թշնամու բենզինը․ Հարցում (video) Հունիսի 7-ին, վստահ եմ ասում, Նիկոլը վռնդվելու է․ Երվանդ Բոզոյան (video) Էդ ի՞նչ հայտարարություն էր Վարդան Ղուկասյանի մասին․․․ ըսիգ Փաշինյանի շինած գործն է․ գյումրեցի (video) Գյումրեցինե՛ր, հայրենադավ «թուրքական ապրանքների» խելքին մի՛ ընկեք․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) ԱՄՆ-ն գիտի, որ Թուրքիան ոչնչացնելու է Հայաստանը․ Երվանդ Բոզոյան (video) Ե՞րբ են ազատ արձակվելու Սրբազանները․ Անժելա Թովմասյան (video) 60% անտարբեր ընտրողին ասեմ՝ ոնց ենք արթնացնելու․ Երվանդ Բոզոյան (video) «Անգերեզման ու անհայրենիք ապրե՞մ»․ լեզվակռիվ ԱԺ-ում (video) Նիկոլի բանկերը տարեկան 1,5 միլիարդ թալանում են ժողովրդին․ Երվանդ Բոզոյան (video) Սևան-Մարտունի ավտոճանապարհին «ՎԱԶ 2107»-ը կողաշրջված բախվել է ծառին. կան վիրավորներ Նիկոլը խելոք է․ իր օլիգարխներին թաքցրել է իր թիկունքում․ Երվանդ Բոզոյան (video) Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտվեց Սուրեն Պապիկյանը Իրանում է․ ՀՀ-ում Իրանի դեսպանի մեկնաբանությունը (video) «Նիկո՛լ ծնկաչոք ներողություն Արշակ Սրբազանից»․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) «Եպիսկոպոսաց հավաքի հայտարարությունը դատավճիռ է իշխանություններին». հայտարարություն Ես էլ հո՞ Գիքորը չեմ` Վենձ մարդ իմ, Վենձ 15-20%-ը խորքային ատելություն ունի Փաշինյանի նկատմամբ․ Երվանդ Բոզոյան (video) Հանրությանը պետք է հայելի։ Եվ այս տողը հայելի է Հստակ է՝ Հակակոռուպցիոնում գործ կա, թե ոչ Բժիշկների ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է, աշխատավարձը՝ նվազել․․․ (video) Նորվեգիան Կիևին կհատկացնի 1.2 միլիարդ դոլար Հնարավոր է` հայ-իրանական համատեղ զnրավարժություններ ապագայում ևս տեղի ունենան. ՀՀ-ում Իրանի դեսպան
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 24-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Փետրվարի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am