Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը

Մի նողկալի, մերժելի ավանդույթ էլ ձեւավորեց ՔՊ առաջնորդը. ստիպեց, որ իր թիմի բոլոր անդամները պարբերաբար իրեն հավատարմության ու զոհաբերության ծեսեր մատուցեն: Այսպես կոչված` «մուծվեն» բարեկեցիկ կյանքի, պաշտոնի, կարգավիճակի, եկամուտների համար: Նա պետական բյուջեից վճարվող աշխատավարձը համարում է, որ ինքն անձամբ է վճարում, որ մանդատն ու պաշտոններն ինքն է նվիրել, որ այդ բոլոր պաշտոնյաներն ու մանդատակիրները հիմա «սովից կսատկեին»` եթե ինքը չլիներ, ուստի բոլորը պարտավոր են իրեն ծառայել եւ աջակցել ամեն ինչում: Իր հրահանգով` կրակի մեջ նետվել, իր հակառակորդներին` իրենից ավելի կոշտ արձագանքել, իր բոլոր հակահայկական քայլերն արդարացնել ու իր ասած բոլոր հիմարությունները գովերգել-կրկնել-փառաբանել:
Այս զազրելի ավանդույթն է պատճառը, որ գյումրեցի աղջիկներից մեկն իր հոր տարիքի Միքայել Աջապահյանին է վիրավորում, մյուսը` ընտրված քաղաքապետին ու հարգված պրոդյուսերին: Եւ դատելով սրանց բառամթերքից` տեքստերը գրվել են կառավարության ղեկավարի կաբինետում, նրա ատելությանն ու ագրեսիային խիստ համահունչ:
Այս նողկալի վիճակն է պատճառը, որ անգամ մեր նախկին գործընկերներ Սիսակն ու Բաբկենը «չպլստացին»` նրանք էլ են պարբերաբար «վճարում»` իրենց կարգավիճակի դիմաց: Այս «ավանդույթն» է պատճառը, որ նախկին նախագահների ցանկացած հարցազրույցից հետո շարվեշարան ստատուսներ են գրվում` զանազան գրանտակերներից սկսած մինչեւ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Իսկ ամենանողկալին այն է, որ ՀԱԿ-ի հետ կապ ունեցած իր թիմակիցներին ստիպում է, որ Լեւոն Տեր Պետրոսյանի դեմ դուրս գան, ՀՀԿ-ի հետ առնչություն ունեցածներին` Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի, Գյումրիից եկածներին` գյումրվա գործիչների, կաթողիկոսի հետ նորմալ հարաբերություններ ունեցածներին` Վեհափառի եւ այդպես շարունակ: Բոլորին փչացնում է, որպես մուրճ կամ քլունգ օգտագործում...

Այս մասին գրել է Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը։

դիտվել է 999 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am