Մարդ իր զավակին փակ դագաղով է թաղել, եղբոր գլուխն իր մեքենայով տեղափոխել․․․ քի՞չ եք ցավացրել նրանց

2023 թվականին մեր՝ հերոսածին ծնողներիս համախմբումը մասնատեցին, հետո Գարիկին մեկուսացրեցին, հետո՝ Արային, հիմա էլ Արսենին... գուցե վաղն էլ իմ ետևից գան, չզարմանաք...
Չգիտեմ, թե ուր ենք գնում այսպես։ 

Խոսացեք, գրեք, բարձրաձայնեք այս անարդարությունների մասին, մի քիչ էլ էս չհամակերպվող ու պայքարող ծնողների մասին մտածեք։ Գարիկը 5 ստենտավորում է տարել, Արսենը սրտի հետ կապված 9 ծանր հիվանդություն ունի, այ անաստված տականքներ, քի՞չ եք ցավեցրել էս մարդկանց, մի հատ էլ բանտերում եք ուզում սպանել։

Մարդ իր զավակին փակ դագաղով է թաղել, մարդ իր եղբոր գլուխն իր մեքենայով տեղափոխել է Ստեփանակերտ, առողջությունո՞ւն եք թողել այս մարդկանց մոտ, որ հիմա էլ բանտ եք նետում, անիծյալներ։

Թուրքը մեր զավակներին սպանեց ձեր օգնությամբ, հիմա էլ դուք ձեր ձեռքով մեզ՝ ծնողներիս եք սպանում։ 

Անիծվեք դուք, թրքացած դատավորներ ու կամակատարներ։ Դուք ձեր էրեխեքի լավ օրը չտեսնեք, ձեր էրեխեքն էլ ձերը։ Ու էն փողերն ու պարգևավճարները, որ ստանում եք ծնողներին բանտ ուղարկելու համար, ծաղկեպսակների, քիմիաների ու դեղերի վրա ծախսեք։ 
Էլ չգիտեմ ինչ ասեմ, որ սիրտս հանգստանա։ 

Պայքարեք, խոսեք, բարձրաձայնեք այս ծնողների մասին։

Բոլորին եմ ասում. զոհվածների, անհետ կորածների, գերիների հարազատներին, քաղաքական գործիչներին, հասարակական գործիչներին։ Խոսեք, ասեք, որ էս մարդկանց լուռ սպանում են։ Որ բանտում մահանան, հարյուրներով կգաք հոգեհանգիստներին ու ցավալի խոսքեր կասեք միկրոֆոնների դիմաց։ Հիմա պայքարեք, որ մարդկանց այդքան հիվանդություններով բանտերում չպահեն։

Բարձրաձայնեք, խոսեք, գրեք, որ տեղ հասնի, որ չտեսնեն համակարծիք եք, անտարբեր եք։ Եթե լռեք ու մի օր էլ ձեր ետից գան, էլ խոսացող չի լինելու, բոլորին բանտ նետած կլինեն։

Լիդա Առուշանյանի Ֆեյսբուքի էջից

 

դիտվել է 594 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am