Պտուղը ծառից հեռու չի ընկնում կամ ինչո՞ւ է Մեխակյանն ուզում փոխել Էջմիածնի դրոշը

Ինչպես հայտնի է, հոկտեմբերի 8-ին նշվում է Էջմիածնի հիմնադրման օրը:

Էջմիածինը քաղաքի օրը նշում է արդեն սկսած 2009 թվականից, երբ քաղաքային իշխանությունները որոշեցին հոկտեմբերի 8-ը հայտարարել ամենամյա քաղաքի օր։ Ամսաթվի ընտրությունը խորհրդանշական էր։ Հենց այս օրը՝ 405 թվականին, հայոց այբուբենի ստեղծող Սուրբ Մեսրոպ Մաշտոցը մտավ Էջմիածին (Վաղարշապատ)՝ իր հետ բերելով իր ամենամեծ հայտնագործությունը՝ հայոց այբուբենի տառերը։

Իսկ քաղաքի դրոշն ընդունվել էր 2007 թվականին և ավանդաբար ցուցադրվում էր Հայաստանի և Արցախի դրոշների կողքին՝ պետական ​​տոներին և քաղաքի տարեդարձերին։ Այն պատկերում էր զինանշան՝ մանուշակագույն խաչով, չորս հրեշտակապետերով և «Է» տառով՝ հավերժության խորհրդանիշով։

Արշակ Մանուկյանի նախագծած զինանշանը ոգեշնչված էր քաղաքի հոգևոր և պատմական առաքելությամբ։

Մինչդեռ այսօր, հոկտեմբերի 8-ին, քաղաքի օրը, ՔՊ-ական Արգիշտի Մեխակյանի որոշմամբ, «Քաղաքի օրվա» տոնակատարություններում խուսափեցին ավանդական դրոշի զարդարանքներից։ Դրա փոխարեն հոգևոր մայրաքաղաքի փողոցները զարդարված էին մանուշակագույն և դեղին գործվածքներով, որն ոչինչի մասին էր: Արցախի դրոշի մասին խոսելը նույնիսկ ավելորդ էր:

Մեխակյանը, հավանաբար, նման որոշումը համաձայնացրել էր Նիկոլ Փաշինյանի հետ: Կամ էլ, նման որոշում էր կայացրել, որպեսզի չբարկացնի իր շեֆին:

Փաշինյան-եկեղեցի այս հակամարտության շրջանում, Մեխակյանը փորձելու է ամեն ինչ անել, որպեսզի հեռու մնա եկեղեցական սիմվոլներից:

Եթե ամոթ չզգար, նույնիսկ մահմենադականություն կնդուներ, միայն թե չբարկացներ իր տիրոջը:

Նրա այս վարքագիծը տրամաբանական է, քանի որ նմանատիպ են նաև իր շեֆի՝ Փաշինյանի քայլերը: Հիշեցնենք, որ վերջերս հենց նրա հրահանգով Արարատ լեռը հեռացվել է սահմանային անցակետի դրոշմանիշից:

Մեխակյանի վարքագիծը ուղիղ համեմատական է Փաշինյանի վարքագծին, քանզի նրանք երկուսն էլ նույն՝ ազգային ուրացման ուղին են որդեգրել:

Մեկը Մոնթեի պատկերով եկավ իշխանության և վերացրեց Արցախը, վերջակետ դնելով նաև Մոնթեի երազների վրա, իսկ մյուսը ուրանում է սեփական հոր անցած ուղուց, ծառայելով Նիկոլ Փաշինյանին:

Հենց այս դեպքում են ասում, որ «պտուղը ծառից հեռու չի ընկնում»: Տվյալ դեպքում ոչ թե ֆիզիկական, այլ «հոգևոր» ծառի մասին է խոսք իհարկե:

Հասկանալի է, որ նման մարդիկ չեն կարող կառավարել՝ ի շահ մարդկանց, թե՛ երկրի, և թե՛ համայնքի մակարդակով:

Քանզի սրանց իրական նպատակը, ոչ թե մեր քաղաքացիների, այլ իրենց շահերի սպասարկումն է:

Առավել ևս, որ իրենց այդ շահերը, սերտորեն շաղկապված են մեր երկրի թշնամիների շահերի հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Աղբյուրը՝ Zham.am

դիտվել է 521 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am