ՔՊ-ական Էմմա Պալյանը և ամուսնու ընտանիքը հանրային տարածքը զավթել և օգտագործում է որպես ննջասենյակ

Գյումրու քաղաքապետարանը ահազանգ է ստացել այն մասին, որ Անի թաղամասի Պարույր Սևակի 13 շենքի 109 բնակարանի բնակիչներ Ալբերտ Լորիսի Մարտիրոսյանը և նրա հետ փոխկապակցված անձինք փակել են նշված շենքի առաջին հարկի շքամուտքը՝ այն ծառայեցնելով սեփական նպատակներին։ Այս մասին հայտնում են Գյումրիի քաղաքապետարանից։

«Փաստացի շենքի մուտքը, որն հանրային տարածք է և պետք է ծառայի շենքի բոլոր բնակիչներին, զավթվել է ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանի ընտանիքի կողմից։

Այսինքն, տիկին պատգամավորը, որն հաճախ է խոսում օրենքներից, օրինականությունից, որը չի խուսափում իր խոսույթում օգտագործել մերժելի բառապաշար, և, ըստ ամենայնի, կուսակցական պատվերով թիրախավորում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին՝ վերջիններիս այլախոհության, քաղաքական դիրքորոշման համար, ապօրինության հեղինակ է։ ՀՀ օրենսդիր մարմնում աշխատող այս տիկինը, որի ամուսինն իր օգնականն էր, օրենքը պահպանելու, երկրի վարչապետի՝ իր անմիջական ղեկավարի, հրահանգները չկատարող պատգամավոր է։ Ըստ բնակիչներից ստացված տեղեկությունների, ապօրինի զավթված տարածքը ծառայեցվում է որպես ննջասենյակ՝ Էմմա Պալյանի և նրա ամուսնու ընտանիքի անդամների համար։ Փաստացի, պատգամավորը խլել է Գյումրու Պարույր Սևակի 13 շենքի հանրային տարածքը։

Փաստի վերաբերյալ Գյումրու քաղաքապետարանի ինքնակամ շինությունների և հողի վերահսկողության բաժինը կազմել է արձանագրություն առ այն, որ Ալբերտ Մարտիրոսյանի կողմից կատարվել է վարչական իրավախախտում։ Այս մասին մանրամասնում է Գյումրու քաղաքապետարանի իրավաբանական բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Վարդանյանը։ Պաշտոնյան նշեց, որ շենքի մուտքը 15-օրյա ժամկետում ինքնակամ չբացելու և նախկին վիճակը չվերականգնելու դեպքում՝ քաղաքապետարանը պարտավոր է գործել օրենքի շրջանակներում»,– նշված է հաղորդագրության մեջ։

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am