Լոս Անջելեսում անկանոն կրակ են բացել փողոցում. վիրավորների թվում կա երեխա
Անհայտ անձը կրակահերթ է բացել Լոս Անջելեսի հյուսիսում գտնվող փողոցներից մեկում, վիրավորվել է հինգ մարդ, այդ թվում՝ իննամյա մի աղջիկ։ Այս գրում է TACC-ը: NBC հեռուստաալիքի փոխանցմամբ կրակել են մեքենայից։ Վիրավորները հոսպիտալացվել են։ Նրանցից երկուսի վիճակը ծանր է։ Հայտնի չեն կատարվածի շարժառիթները:
