Ահաբեկչական նոր խմբավորում՝ իրականի ու կասկածելիի սահմանը

Հայաստանում ահաբեկչական գործողությունների կասկածանքով հերթական խմբավորման այսպես կոչված պարագլխի բացահայտումը իրարամերժ գնահատականների տեղիք է տվել: Ազգային անվտանգության ծառայությունը առավոտյան հաղորդագրություն տարածեց,  ըստ որի «օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում» պարզել է․ «Ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք»սոցիալական ցանցում գրանցել է Martin Avagyan  օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր`«Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձևավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության և գաղտնապահության կանոնների մասին: Նույն ժամանակահատվածում նշված անհատական էջի միջոցով տարածվել են նաև Հայաստանի Հանրապետության իրավապահ և այլ պաշտոնատար անձանց նկատմամբ բռնություն գործադրելու, պայթյուններ, հրկիզումներ իրականացնելու և այդ եղանակով համընդհանուր վախի մթնոլորտ ձևավորելու ուղղակի կոչեր»: ԱԱԾ-ն եզրակացրել է, որ Ռ.Ք.-ն «փորձել է ստեղծել հանցավոր համագործակցություն՝ դրան մասնակից դարձնելով ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս բնակվող ազգությամբ հայ քաղաքացիների»:ԱԱԾ-ն քրգործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 34-223-րդ հոդվածի 1-ին մասով՝ հանցավոր համագործակցություն ստեղծելու փորձը, որը ենթադրում է 8-12 տարի ազատազրկում, և 35-217-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ահաբեկչության ֆինանսավորումը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից, 10-15 տարի ազատազրկում: Բացի այդ ԱԱԾ-ն դիմել է ԱՄՆ իրավասու կառույցներին՝ ներկայացնելով ձեռքբերված ապացույցները եւ համագործակցելու խնդրանքով: Հայաստանում «ձեռնարկվում են միջոցներ ՀՀ-ում գտնվող Ռ.Ք.-ի հանցակիցներին պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»: Ավելի ուշ հետախուզվողի ինքնությունը պարզ դարձավ, ամերիկայաբնակ Ռոբերտ Քուրքյան, որը մասնագիտությամբ բժիշկ է, իսկ ԱՄՆ-ում բիզնեսով է զբաղվում: Այս հաղորդագրությունից հետո առաջին ռեակցիան, որ տվեց հայաստանյան ակտիվ հանրությունը, ԱԱԾ-ի դեմ էր:  Շատերի կարծիքով ԱԱԾ-ն հերթական գործն էր կարում ինչ-որ անհայտ օգտատիրոջ դեմ, որպեսզի մնացածների աչքը վախեցնի, ի վերջո, նման հայտարարությունները ֆեյսբուքում եզակի  չեն: Կարծիքներ հնչեցին, որ իշխանությունը ԱԱԾ-ի միջոցով 2018-ին ընդառաջ ժողովրդի վախն է ուզում բռնել, որպեսզի ավելորդ խլրտոցներ քաղաքական առանցքային գործընթացների առիթով չբարձրանան: Սակայն քիչ անց տեսակետ հնչեց, թե նոր խմբավորումը Սասնա ծռեր-2 է, ավելին  այդ կեղծ օգտատիրոջ ֆեյսբուքյան  ընկերների ցանկում են Հիմնադիր խորհրդարանի մի խումբ անդամներ, ինչպես նաեւ Ժիրայր Սեֆիլյանի «Ճակատի» անդամները։ Ուշագրավ է, որ այդ կեղծ  էջում մամուլից բազմաթիվ հրապարակումներ է տեղադրվել «Սասնա ծռերին» վերաբերող եւ տարբեր գրառումներ արել։ Մի քանի մեջբերում խնդրո առարկա էջից.«Երբ իշխանությունները յուրային չեն, երբ չկա արդարադատություն, հասարակության բազուկը պետք է պատժել կարողանա օրենքի վրա բռնացողներին... Ազգային դիմադրության գլխավոր օղակներից մեկն էլ այսօր մեր քաղբանտարկյալներն են, որոնք բացարձակապես իրավունք չունեն նահանջելու և ընկրկելու խունտայի հայրենադավների առաջ։ ՄՀԱ-ի մարտավարության ներքո մինչև 45 տարեկան 50 կարգապահ հայ մարտիկներ կարող են ջախջախել բռնապետական բուրգն ու ահ ու սարսուռ տարածել իրենց «լավ տղու» տեղ դրած հանցագործ իշխանաորբերի սրտերում»:Ի դեպ, Քուրքյանը ֆեյսբուքում նաեւ շատ լրագրողների ընկերների ցանկում է, հետեւելով նրա գրառումներին, պարզ է դառնում, որ հիմնականում թիրախավորված են ՀՀԿ-ի պաշտոնյաները՝ Սերժ Սարգսյանը, Էդուարդ Շարմազանովը, Հակոբ Հակոբյանը, Հերմինե Նաղդալյանը, հրապարակումներ կան նաեւ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախկին անդամ Հովհաննես Սահակյանի մասին եւ այլն: Ի վերջո, օրվա երկրորդ կեսից կապի դուրս եկավ նաեւ ինքը՝ Քուրքյանը, նա չհերքեց, որ ՀՀ իրավապահների կղմից հետախուզվող անձը ինքն է, բայց չընդունեց իր եւ նշված կազմակերպության կապը, ասաց, որ ինքը ոչ մի խումբ չի ունեցել, ընդամենը ունեցել է մի միտք, որը սարսափի է մատնել իշխանություններին.<<Միտքը եղել է սա․ իշխանությունների կողմից ստեղծված այս իրավիճակում, որ հայ մարդը չունի խոսքի ազատություն և զրկված է ընտրություների միջոցով կատարի խսղաղ իշխանափոխություն, ապստամբության իրավունքն արդարացված է։ Իսկ Հայաստանում ցանկացած ձայն փորձում են խեղդել ահաբեկչության անվան ներքո։ Ես արտահայտել եմ միտք, որը հանգամանքներից ելնելով դուրս է եկել աշխարհասփյուռ հայությանը, և այդ տեսակետից, եթե նայեք, ապա կարելի է ասել, որ համախոհներ ունեմ >>։ Քուրքյանը չի բացատրել, թե ինչու է կեղծ էջ ստեղծել, հարցին հարցով է պատասխանել՝ իսկ ԱԱԾ-ն կեղծ էջեր չունի: Այն, որ ֆեյսբուքյան այս էջում ահաբեկչական կոչեր հնչել են, որեւէ մեկը չի կարող հերքել: Ցանկացած նորմալ պետությունում նման հրապարակային կոչերի պայմաններում իրավապահ մարմիններն, անշուշտ, անելիք ունեն: Ի դեպ, հատկապես, շատ է խոսվում, որ արտասահմանում մեր հայրենակիցները, որոնք Սասնա ծռերի համակիրներն են, ինչ-ինչ կասկածելի կապերի մեջ են մասոնական խմբերի, կամ կազմակերպությունների հետ:  Սակայն դա պետք է իրականացնել այնքան ճշգրիտ, որպեսզի կասկածի նշույլ չառաջանա: Հատկապես, որ մեր ԱԱԾ-ն բազում անվստահության առիթներ է տվել իր գործունեության առումով: Վերադառնալով ֆեյսբուքյան էջին ու նրա ընկերներին, որոնք ակամայից հայտնվել են հարվածի տակ եւ կան կարծիքներ, որ սա Սասնա ծռեր-ի գործի շարունակողներն են: Հիմնադիր խորհրդարանի մի քանի անդամներ շտապեցին հերքել իրենց կապի մասին, ասելով, որ ընդամենը ՖԲ ընկերներ են: Միանշանակ, պետք չէ կասկածել այդ հավաստիացումներին, որովհետեւ քիչ, թե շատ հայտնի մարդիկ՝ լինեն լրագրողներ, քաղաքական-հասարակական գործիչներ էթիկային զոհ գնալով ընդունում են ընկերության ցանկացած հայտ, որեսզի մեծամիտի, գոռոզի տպավորություն չթողնեն: Հիմա եթե այդ մարդիկ ակամայից հայտնվել են խնդրո առարկա ՖԲ էջի ընկերացանկում, դա դեռ չի նշանակում, որ նրանց նկատմամբ կարելի է հետապնդում սկսել, գործ կարել, ինչպես բնորոշ է Հայաստանում: Ի վերջո, հնարավոր է ԱԱԾ-ից ներդրված ցանկացած նման մեկը ցանկացած մեկին ներքաշել նմանատիպ պատմության մեջ, իսկ հետո պարզվի, որ բոլորի աչքի առաջ ահաբեկչական խումբ է գործել: Անի Սահակյան

դիտվել է 52 անգամ
Լրահոս
«Ублюдок, вор и убийца еще и подает в суд»: посмотрите, что сделал Хикмет Гаджиев в Арцахе (video) «Փաշինյանն Ալիևին նշաններ է տալիս՝ հանգիստ կարաս հարձակվես մեր վրա»․ Արմենակ Դանիելյան (video) Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր Սուպերբանականությունը կդառնա կենտրոնական հարցերից մեկը Սի Ծինփինի հետ հանդիպմանը. Թրամփ ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում․ փաստաբանն ահազանգում է Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում «Սուրեն Պապիկյա՛ն, պատասխանը ո՞նց ես տալու, ողջ-ողջ թաղում եք էս մարդկանց». Դանիելյան (video) 6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր» Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը Ջրանջատում՝ Մալաթիա-Սեբաստիայում ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին «Երկու տարի առաջ աշխարհում ճանաչված ահաբեկիչ էր, ասօր՝ Սիրիայի նախագահ»․ Հակոբ Բադալյան Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Ակամա դառնում եք հանցագործության մեղսակից. Հայաստանի և Արցախի ՀԿ-ների բողոքի ուղերձը դիվանագետներին Զելենսկին ներկայացրել է երեք կետ, որոնք ԱՄՆ-ը առաջ է տանում խաղաղ բանակցությունների ընթացքում Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել ՔՊ-ական պատգամավոր Մարիամ Պողոսյանն արդյո՞ք կհերքի, որ իր երեխան ծնվել է ԱՄՆ-ում՝ հույս չկապելով ՀՀ քաղաքացիության հետ․ Հոխիկյան Բանակում նորից զոհ ունենք, իսկ բլոգեր Պապիկյանը շարունակում է ճաշարանային շերեփների ու վերմիշելի ստուգատեսները. Գոռ Մադոյան Գործուղման ծախսերը չեն հերիքել. Վարչապետի աշխատակազմին հավելյալ շուրջ 260 հազար դոլար է հատկացվել արտասահմանյան այցերի համար Ոստիկանի և քննիչների մասնակցությամբ միջադեպի գործով քննիչների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ խանութի սեփականատիրոջ նկատմամբ բռնության դրվագով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է․ Կարապետյան Հայտնում ենք մեր բողոքը և անհանգստությունը․ բողոքի ուղերձ դեսպանություններին Պետք է կատարյալ ապուշ լինել՝ սա չտեսնելու համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am