Ծառայակցին սպանել էր ծնողների հասցեին հայհոյանքներ լսելու պատճառով
2017թ. դեկտեմբերի 11-ին N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում զինծառայող Նարեկ Ադիբեկյանի սպանության գործով մեղադրանք է առաջադրվել ծառայակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ ՀՀ քննչական կոմիտեից։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ «Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ զինծառայողների միջև վիճաբանության պատճառ է եղել այն, որ սպանվածը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել Խաչատրյանի ծնողների հասցեին, այս ամենից հետո էլ վիճաբանությունն այնքան է թեժացել, որ Խաչատրյանն իրեն ամրակցված զենքով կրակոցներ է արձակել Ադիբեկյանի ուղղությամբ: Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:
