Հայտնի է՝ ով կփոխարինի Մխիթարյանին «ՄՅՈւ»-ում. ԶԼՄ-ներ
Բրիտանացի լրագրողները տեղեկացնում են‚ որ 2017/18 շրջանի ավարտին մեծ տրանսֆեր տեղի կունենա ԱՊԼ-ում: Այս մասին գրում է Life.ru-ն: 28-ամյա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ ժամանկներս իր տեղը կզիջի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում 29-ամյա գերմանացի Մեսութ Օզիլին: Հայտնում է «The Mirror»-ը: Նշենք‚ որ գերմանացին դեռևս չի երկարացրել իր պայմանագիրը հիմիկվա ակումբի՝ Լոնդոնի «Արսենալ»-ի հետ: Իսկ Մխիթարյանը վերջին 6 խաղերում միայն մեկ անգամ է հայտնվել «ՄՅՈւ»-ի հայտացուցակում:
