Կոսովոյում ցուցարարները հրկիզել են խորհրդարանի շենքը
Կոսովոյում ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի շենքի ուղղությամբ հրահեղուկով շշեր են նետել: Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառում և ցրում ցուցարարներին, գրում է Գազետա.ռու կայքը: Ավելի վաղ Կոսովոյի Սահմանադրական դատարանը հավանություն է տվել համաձայնագրին, որով երկրում ապրող էթնիկ սերբերն ավելի շատ իրավունքներ կստանան: Ընդդիմությունը դեմ է Չեռնագորիայի և Սերբիայի հետ համաձայնագրերին:
