Պնդաճակատ կատուն
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում Զերո անունով կատուն ընկել է լվացքի մեքենայի մեջ և կենդանի է մնացել 30 աստիճանի պայմաններում իրականացված 40 րոպեանոց լվացքի ընթացքում: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է NRK նորվեգական կայքը: Լվացքի վերջում կատվին հայտնաբերել է 14-ամյա Յոակիմը: Տղան պատմել է, որ կատուն տարօրինակ տեսք ուներ, կարծես նիհարած լիներ. «Նա ամբողջությամբ թրջվել էր: Դժվարությամբ էր կողմնորոշվում տարածության մեջ և սրտխառնոց ուներ»,- ասել է տղան:
