Նոր մանրամասներ բենզալցակայանում տեղի ունեցած կրակոցների դեպքից

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բենզալցակայանի աշխատակցի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ։ 2017 թվականի դեկտեմբերի 15-ին «Էրեբունի» Բ/Կ-ից հաղորդում է ստացվել առ այն, որ «ոտնաթաթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Երևանի բնակիչ Լ.Գաբրիելյանը՝ ծնված 1997 թ.։ Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է, որ երիտասարդը նշված վնասվածքն ստացել է Արմենակյան փողոցի վրա գործող բենզալցակայանին կից սրահում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը, վիճաբանելով տուժողի հետ, իր մոտ գտնվող հրազենից կրակել է նրա ոտքի ուղղությամբ՝ աջ ոտնաթաթին պատճառելով մարմնական վնասվածք, որի հետևանքով խաթարվել է նաև բենզալցակայանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ։ Կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ նրան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։ Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
ՃՏՊ Մարտունի-Գավառ ավտոճանապարհին․ կան տուժածներ Կառավարական ինքնաթիռը մեկնել է Սոֆիա՝ տեխսպասարկման․ «Հետք» Շղթայական ավտովթար․ մեքենաներից մեկը բախվել է հաստաբուն ծառի 34 տարի առաջ ժամերի ընթացքում ազատագրվեց հայոց հինավուրց անառիկ բերդաքաղաքը՝ Շուշին Իրանի զինվորականները հաղորդել են նավթատար լցանավի կալանման մասին Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին գումար առաջարկած երիտասարդը ձերբակալվել է Ասադովի շուրջ օղակը սեղմվում է․ Ադրբեջանի վարչապետը սկանդալի կենտրոնում Երևանում բախվել են «Volkwagen ID4»-ը և «BMW»-ն․ վերջինը հայտնվել է մայթին, բախվել լուսացույցին Քրիստոնեությունը հաղթանակած խաղաղության և հաշտության պայմանագիրն է, որը Աստված նվաճել է մարդու համար Ադրբեջանից Հայաստան կուղարկվի դիզելային վառելիքով լի ութ երկաթուղային վագոն Այլ բացատրություն չունեմ, քան համակարգային բառդակը․ Մելիքյան Վեդիում մանկապղծության ենթարկված քույրերի հորեղբայրը ձերբակալվել է ոստիկանների հետ միջադեպի համար Ընտրությունների մասնակից 19 քաղաքական ուժերը բացել են նախընտրական հիմնադրամներ Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am