Երուսաղեմը կորցնելով, կկորցնենք նաև Մեքքան ու Մեդինան . Էրդողան
«Երուսաղեմը կորցնելուց հետո մահմեդականները կարող են կորցնել նաև սրբավայրեր հանդիսացող Մեքքան ու Մեդինան։»,- NTV հեռուստաալիքի եթերում մտավախություն է հայտնել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը : Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքում Երուսաղեմը գրանցվել է որպես Պաղեստինի մայրաքաղաք: Արված փոփոխությանը կից կայքում տեղ է գտել նաև հետևյալ հայտարարությունը. «Մեր երկրում 2017 թվականին տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ Երուսաղեմը հռչակվել է Պաղեստինի մայրաքաղաք»:
