«Արմենիկում»-ի պատմության նման
Հայաստանում Ռուսաստանի օգնությամբ ազգային ավիափոխադրող ստեղծելու ուղղությամբ ոչ մի աշխատանք չի տարվում: Ամեն ինչ նախնական քննարկումների մակարդակում է: Ոչ ավելի: «Նորություն չկա: Քննարկումներ եղել են, բայց նորություն, որպես այդպիսին, չկա: Նախնական քննարկումների մակարդակում է ամեն ինչ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղավիացիայի մամուլի խոսնակ Սաթենիկ Հովհաննիսյանը: Քաղավիացիայի նախկին ղեկավար Շահեն Պետրոսյանի խոսքով՝ ստերի երկիր է, ինչ սուտ ուզում փչում են. «Իրենք գործ անող չեն: Ազգային փոխադրող ստեղծելու պատմությունը Իրան-Հայաստան երկաթգծի պատմությունն է կամ «Արմենիկում»-ի պատմությունը: Սերժիկը բոլորին խաբելով ման է գալիս, ինչ ասես»: Ամբողջական՝ թերթի օրվա համարում
