Նոր կանցլերի անունը հայտնի է
Ավստրիայի խորհրդարանական ընտրություններում հաղթած Ավստրիայի ժողովրդական կուսակցությունը Ավստրիայի ազատության կուսակցության հետ համաձայնության է եկել կոալիցիա կազմելու շուրջ, հայտնում է Դոյչե վելլեն:Համաձայնության մասին հայտարարել են երկու կուսակցությունների առաջնորդներ Սեբաստյան Կուրցը, ով ներկայում երկրի արտաքին գործերի նախարարն է, եւ Հայնց Քրիստիան Շտրախեն: 31-ամյա Կուրցը կզբաղեցնի Ավստրիայի կանցլերի պաշտոնը:Սպասվում է, որ Կուրցը պաշտոնը կստանձնի դեկտեմբերի 18-ին:
