Հայտնաբերվել է մումիայի վերածված կնոջ դի և երկտող
lenta.ru-ն հայտնում է,որ Մոսկվայի Զելենոգրադսկայա փողոցի վրա գտնվող շենքերից մեկի բնակարանում ոստիկանները հայտնաբերել են կնոջ դի, որը վերածվել է մումիայի: Տանտիրուհին ապրել է միայնակ և աշխատել դեղատանը։ 2015 թվականի ապրիլից անհետ կորած էր: Բնակարանի դուռը բացել են, երբ ջուր է լցվել հարևանի տուն։ Այդ ամբողջ ընթացքում նրա բնակարանի պատուհանը բաց է եղել, և կնոջ մարմինը վերածվել է մումիայի։ Նրա մարմնի մոտ ոստիկանները հայտնաբերել են երկտող, որում նա հետմահու ցուցումներ է տվել։ Նաև կինը գրել է, որ իր մահվան մեջ նա խնդրում է մեղադրել դեղատան տնօրենին, որտեղ աշխատել է։
