Հանրության համար մեկ է՝ Նիկոլն իր հետ գործող ո՞ր գեներալին է կրակը նետում

ՀՀ վճռաբեկ դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ մերժվեց ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճռաբեկ բողոքը. դատավճիռը ստացավ օրինական ուժ, և նա պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։ Հիշեցնենք, որ նա մեղավոր է ճանաչվել զինվորական պաշտոնեական անփութության համար, որը պատերազմի ժամանակ անզգուշությամբ մարդու մահ է առաջացրել։ Վերջնական դատավճիռը՝ 5,5 տարի ազատազրկում, հաստատվեց Վերաքննիչ դատարանի կողմից հունիսի 18-ին։

Բայց ավելի ուշագրավ է հանրության արձագանքը. հայ քաղաքացին նախկինի նման չի ընդվզում, չի ասում «Մեր Ջալալն է, մեր հերոսն է,  ինչո՞ւ եք տանում»: Եվ եթե բոլոր գեներալներին էլ իշխանությունը ձերբակալի, կարծես հասարակությունը չի արձագանքի։

Սա վկայում է, թե որքան է իշխանությունը նսեմացրել հերոսներին, բանակը և հանրության վստահությունը: Ժողովուրդը, որը նախկինում պատրաստ էր պաշտպանել հայրենիքի պաշտպաններին, այժմ լռում է. իրենց լռության, չխոսելու ու իշխանության հետ գործարքի գնալու պատճառով հանրությունն  էլ չի պաշտպանում հերոսներին:
Սա բացահայտ ցույց է տալիս իշխանության ավերը, հասարակության պառակտումը և հերոսների արժեզրկումը։ 44-օրյա խայտառակ պատերազմից հետո իշխանությունը այս կերպ քանդում է բանակի հեղինակությունը և կուժն ու կուլան կոտրում  գեներալների գլխին, որպեսզի ինքը խուսափի պատասխանատվությունից։ Եվ սա միայն գեներալների հեղինակազրում չէ. Փաշինյանն ինքը եղել է գերագույն հրամանատար, և հենց նրա ղեկավարության շրջանում է տեղի ունեցել բանակի արժեզրկումը՝ պատասխանատվության խուսափմամբ։

Ավելին, հենց սա է նրանց ասած «Բանակի բարեփոխումը»՝ մի համակարգ, որտեղ չկա հերոս զինվորական, որի վրա հանրությունը դողա, և որտեղ «հերոսներն ու զինվորական հեղինակությունները» այլեւս չեն պաշտպանում իրենց երկրի պաշտպանությունը։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 355 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am