«Մյուս տղա» նրան են ասում, որին լուրջ առաջնորդ չեն համարում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը, Ալիևին բնորոշել է որպես «22 տարի ղեկավարող նախագահ», իսկ Փաշինյանի մասին ասել․ «մյուս տղան, հիանալի տղա էր»։
Այս ձևակերպումն ակնհայտորեն քննարկումների տեղիք տվեց Հայաստանում․ արդյոք Թրամփը պարզապես մոռացե՞լ է Փաշինյանի անունը, թե՞ նրան չի ընկալում որպես լուրջ առաջնորդ։

Իշխանական շրջանակում «մյուս տղան» բնորոշումը փորձում են ներկայացնել որպես հիշողության խնդիր կամ խոսքի ոճական տարօրինակություն։ Սակայն որքան էլ աչք փակենք, Ալիևի նկատմամբ կիրառված «ուժեղ առաջնորդ» շեշտադրումը ունի հստակ քաղաքական ենթատեքստ։ Թրամփը հատուկ ընդգծեց Ալիևի «22 տարվա ղեկավարման» փաստը՝ նրան ներկայացնելով որպես հաստատված, կայուն և երկարաժամկետ առաջնորդի։ Փաշինյանի դեպքում նման շեշտադրում չկար․ նա հիշատակվեց որպես երկրորդական դերակատար՝ առանց պաշտոնական տիտղոսի։ «Մյուս տղա» նրան են ասում, ում լուրջ առաջնորդ չեն համարում։ Սա ցավով եմ ասում, որովհետև «մյուս տղան» հանդես է գալիս Հայաստանի անունից։ Մակերեսային դիտարկմամբ կարելի է ասել՝ Թրամփը պարզապես մոռացել է Փաշինյանի անունը։ Բայց խորքային դիտարկմամբ՝ ԱՄՆ նախագահը Փաշինյանին չի տեսնում որպես լիարժեք ու ազդեցիկ առաջնորդ։ Սա բացահայտում է նաև միջազգային ընկալումների տարբերությունը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև։

Այս իրավիճակը հիշեցնում է Օվալաձև սենյակում Թրամփ–Զելենսկի հանդիպումը, երբ Թրամփը, արձագանքելով Ուկրաինայի նախագահի «հոխորտանքներին», մատնանշեց, որ նա պետք է հաշվի առնի իր կարգավիճակը։ Այստեղ էլ նույն պատկերն է․ Փաշինյանը առաջնորդվում է պարտվածի կարգավիճակից, և նրան բավարարում է, որ Հայաստանը անվանեն նույնիսկ Ալբանիա, կամ իր անունը չհիշատակեն, և իրեն պարզապես կոչեն «մյուս տղա»։

Ղեկավարի նկատմամբ հարգանքը, թե՛ ներքին, թե՛ արտաքին դաշտում, մեծապես կախված է նրանից՝ որքանով է նա ի ցույց դնում պետության շահերը։ Որևէ լուրջ առաջնորդի դուր չի գա այն գործընկերը, որը սեփական երկիրը չի պաշտպանում կամ նույնիսկ չի սիրում այն։ Սա հարվածում է նաև վստահությանը․ եթե ղեկավարը իր ժողովրդի ու երկրի հանդեպ չի դրսևորում հավատարմություն, ապա ինչպե՞ս կարող են դրսից նրան լուրջ ընդունել ու վստահել։
Այսպիսով, Թրամփի խոսքերը ոչ միայն ցույց են տալիս, որ նա Փաշինյանին լուրջ քաղաքական գործիչ չի համարում, այլև մատնանշում են վտանգավոր իրողությունը․ միջազգային խաղացողները հստակ տեսնում են, որ Հայաստանի ներկայիս ղեկավարը չունի իր երկրի շահերը պաշտպանողի կեցվածք։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը Սպերցյանը առաջին անգամ ուղերձով դիմել է Ալ-Ահլիի երկրպագուներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am