Փարաքարում ոստիկանները մտավախություն ունեն հնարավոր վենդետայի վերաբերյալ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Փարաքար խոշորացված համայնքում օրեր շարունակ ուժեղացված հսկողություն է սահմանված։ Հատկապես լարված է իրավիճակը Մերձավան բնակավայրում, որտեղ բնակվում են Ախտոյաններն ու Գրիգորյանները։

Տեղեկացանք, որ ոստիկանությունը հսկում է ե՛ւ Գրիգորյանների, ե՛ւ Ախտոյանների ե՛ւ Նարեկ Օհանյանի բնակարանները:

Մեր իրավապահ աղբյուրների փոխանցմամբ, ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ շուրջօրյա հերթապահություն են իրականացնում, իսկ ծառայողները, մինչեւ ատամները զինված, հսկում են գյուղի անցուդարձը։ Պատճառը Վալոդյա Գրիգորյանի եւ ոստիկանության օպերլիազոր Կարեն Աբրահամյանի դաժան սպանությունն է։ Իրավապահները չեն բացառում, որ դեպքից հետո կարող է տեղի ունենալ վենդետա, քանի որ քննության ընթացքից դժգոհ են ե՛ւ տուժող ե՛ւ սպանության համար մեղադրվող կողմերը։

Միեւնույն ժամանակ «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ուժեղացված ծառայության մեջ ներգրավված ոստիկանների շրջանում դժգոհություններ են բորբոքվում. նրանք դժկամությամբ են արձանագրում, որ օրուգիշեր ստիպված են հերթապահել Փարաքարի փողոցներում։

«Հնարավոր չէ ֆիզիկական ներկայությամբ հավերժ ապահովել գյուղի անվտանգությունը եւ կանխել ծանր հանցանքները», – մեզ հետ զրույցում ընդգծել է ոստիկանական աղբյուրը։

Հիշեցնենք, որ փետրվարի 5-ին տեղի ունեցած ծեծկռտուքի եւ սպանության հաջորդող ամիսներին եւս նույն համայնքում ուժեղացված հսկողություն էր սահմանվել։ Նույնիսկ հենակետեր էին տեղակայվել, սակայն այդպես երկարաժամկետ շարունակվել չէր կարող։

Արդյունքում, որոշ ժամանակ անց հսկողությունը թուլացավ, հենակետերը հանվեցին, եւ հնչեցին դավադիր կրակոցներ, որոնց արդյունքում սպանվեցին երկու երիտասարդ տղամարդիկ»։

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Իջևանում բնակելի շենքի տանիքում բռնկված հրդեհի հետևանքով տարհանվել է 25 բնակիչ, այրվել է շուրջ 150 քմ տարածք Նիկոլը երկրաշարժից մահաբեր է. Ռուբեն Մխիթարյան Ի՞նչ եղանակ է սպասվում 12-ից 16-ը Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Լադա»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Պիտի պատժվեն Արցախը հանձնողներն ու Արցախի հանձնումն արդարացնողները. Մետաքսե Հակոբյան Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Կրկնազատիկը (Նոր կիրակի) 18։05-ի դրությամբ որքան մարդ է ներկա եղել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին Դեռևս չի կարելի կոչել լիրարժեք դեմ առ դեմ կամ անուղղակի բանակցություններ․ իրանագետ Վեհափառի օրհնությամբ Մայր Աթոռից Մասյացոտնի թեմ է բերվել Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan Note»-ը, «ՎԱԶ 2101»-ը և «Mazda 6»-ը․ կան վիրավորներ Իմ խոստումն է՝ գալիք սեպտեմբերը և դրան հաջորդող յուրաքանչյուր ամիս խաղաղ է լինելու. Սամվել Կարապետյան Թող մարդիկ դատեն, թե ովքեր են սրանք... Իրաքում նոր նախագահ են ընտրել 11 ամիս անազատության մեջ․ նրանք անկոտրում պայքարողներ են․ Գեղամ Մանուկյան Իրան-ԱՄՆ բանակցությունների վերաբերյալ հակասական և խիստ սակավաթիվ տեղեկություններ են հայտնի․ իրանագետ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հայտարարված Զատկի հրադադարը մտել է ուժի մեջ Պակիստանում գտնվող իրանական պատվիրակությունն ամբողջ հոգով պաշտպանում է Իրանի շահերը. Փեզեշքիան Հայրենիքը պետք է պաշտպանել, և եթե այսօրվա իշխանությունները չեն պաշտպանում մեր հայրենիքը, մենք փոխելու ենք այդ իշխանություններին․ Արթուր Ավանեսյան Այ էսա նախկին ու ներկա Հայաստանների տարբերությունը․ Գրիգոր Բալասանյան Սա կանգնեցնել հնարավոր չէ Ինչու՞ դուռը շրխկացրեց Փաշինյանի քթի առաջ Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին Ուկրաինան պատրաստ է ռազմաճակատում ցանկացած զարգացման․ Զելենսկին՝ հրադադարի որոշման վերաբերյալ Այսօր մեր ժողովուրդը կանգնած է արտաքին և ներքին մարտահրավերների առջև. Գարեգին Երկրորդ CNN. Նավերի տեղաշարժ Հորմուզի նեղուցում՝ Իսլամաբադի բանակցություններին զուգահեռ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am