Որտե՞ղ են մեր տղաները․ լռությունն ավելի ծանր է, քան ճշմարտությունը

Պաշտպանության նախարարության դիմաց այսօր կրկին կանգնած էին 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինվորների ծնողները։ Նրանք մեկ բան են ուզում՝ իմանալ իրենց որդիների ճակատագիրը։ Ոչ ավելին, ոչ պակաս։ Սակայն այս ամեն տարիների ընթացքում իրենց հարցերին հստակ պատասխան չեն ստացել։

Այս ծնողները ճանապարհներ են փակել, հերթով կանգնել նախարարության դռան առջև, հանդիպումներ են պահանջել։ Բայց ամեն անգամ լսել են լռություն կամ ժամանակ շահող խոստումներ։ Այս լռությունը ծնողների համար ավելի ծանր է դառնում, քան ամենածանր ճշմարտությունը։ Իշխանության նման գործելակերպը մի քանի պատճառ ունի։ Նախ՝ նրանք փորձում են խուսափել խոսելուց, քանի որ յուրաքանչյուր խոսք կարող է նոր դժգոհություն առաջացնել։ Երկրորդ՝ այս հարցը շատ զգայուն է, և բացատրությունները հաճախ ընկալվում են որպես արդարացում։ Իսկ ամենակարևորը՝ իշխանությունը չի ցանկանում նորից քննարկման բերել պատերազմի ընթացքում թույլ տրված սխալները, որոնք քաղաքական լուրջ հետևանքներ կարող են ունենալ։ Հենց սա է պատճառը, որ օգտվելով Պաշտպանական համակարգի փակ բնույթից, իշխանությունն օգտվում է  բացատրություն չտալու հանգամանքից  կամ՝ «քնեցնելու ռեժիմից»։  
ԳՇ-ն ու ՊՆ-ն, ինչպես գիտեք,  սովորաբար գործում են կիսափակ ռեժիմով։ Անհետ կորածների, գերեվարվածների կամ զոհվածների վերաբերյալ ինֆորմացիան ռազմական գաղտնիքի հետ է առնչվում։ Հենց այս նույն գաղտնիության պատրվակով իշխանությունները շատ դեպքերում խուսափում են պարզաբանելուց։ Պետք է նկատի ունենալ, որ խոսքը  անհայտ ճակատագրի մասին է, և ամեն ծնող իրավունք ունի իմանալու իր որդու ճակատագրի հետ  կապված  ճշմարտությունը։ Իշխանության լռության հետևում կանգնած են մայրեր ու հայրեր, ովքեր ապրում են ամեն օրը մեկ հարցով․ որտե՞ղ է իմ որդին։

Ավելի ցավալի է, որ իշխանության խոսքից ու քարոզչությունից հասարակության մեջ ձևավորվել է կեղծ պատկերացում՝ իբր ծնողները լուռ են, որովհետև փոխհատուցում են ստացել։ Սա ծանր ու նվաստացուցիչ պիտակ է։ Ոչ մի գումար չի կարող փոխարինել որդուն, ոչ մի փոխհատուցում չի կարող մարել մոր սպասումն ու հոր ցավը։ Այդ կեղծ մեղադրանքը ծնողներին մեկուսացրեց հասարակությունից՝ նրանց թողնելով մենակ իրենց պայքարում։ Սառը պատ ստեղծվեց նրանց մեջ։ 

Բայց իրականությունը շատ պարզ է․ այս մարդիկ փողոցում կանգնած չեն քաղաքական շահի համար։ Նրանք կանգնած են միայն մեկ պահանջով՝ իմանալու ճշմարտությունը։ Եվ որքան էլ իշխանությունը լռի, որքան էլ փորձի ժամանակ շահել կամ հանրությանը նրանց դեմ տրամադրել, հարցը մնում է նույնը և հնչում է ավելի ուժեղ․ որտե՞ղ են մեր տղաները։


Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 340 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am