Ինչու Կարեն Կարապետյանը որոշեց անգլերենի արագացված դասընթացներ անցնել
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո վարչապետ Կարեն Կարապետյանը անգլերենի արագացված դասընթացներ է անցնում՝ ցանկանալով տեղավորվել աշխարհաքաղաքական նոր իրողություններում: Կարապետյանը իր պաշտոնավարման 1,5 տարվա ընթացքում հասկացավ, որ Հայաստանի վարչապետ լինելը «Գազպրոմի» պաշտոնյա լինելուց էականորեն տարբերվում է, որովհետեւ բացի ռուսների հետ շփվելուց, առիթ է լինում հանդիպելու նաեւ արեւմտյան պատվիրակությունների հետ, որքան էլ խուսափես արեւմտյան երկրներ այցելելուց»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։
