Հայտնի է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի ամուսնության ամսաթիվը
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարին և ամերիկուհի Մեգան Մարքլը կամուսնանան հաջորդ տարվա մայիսի 19-ին: Այս մասին հայտնել է Քենսինգտոնյան պալատը:Ինչպես փոխանցում է The Independent-ը՝ զույգը կպսակադրվի Վինդզորյան ամրոցի Սուրբ Ջորջի մատուռում: Թագավորական ընտանիքը կհոգա հարսանիքի բոլոր ծախսերը:
