Դատարանը նախկին նախարարին 8 տարով ազատազրկեց
Մոսկվայի դատարանը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին դատապարտվել է 8 տարվա խիստ ռեժիմի ազատազրկման, հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Ուլյուկաևը պետք է նաև 130.4 միլիոն ռուբլի տուգանք վճարի: Նրան զրկել են պատիժ կրելուց հետո 8 տարվա ընթացքում պետական աշխատանք կատարելու իրավունքից: Ուլյուկաևը մեղադրվում է Ռոսնեֆտի ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
